Թինա Կանդելակին կենթարկվի Արթուր Ջանիբեկյանին. «Матч ТВ» հեռուստաընկերության կառավարումը փոխանցվել է Comedy Club Production ընկերությանը
Ռուսական մարզական «Матч ТВ» հեռուստաընկերության կառավարումը փոխանցվել է Comedy Club Production ընկերության հետ կապված մասնագետներին: Ալիքը կկառավարի «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» շոու-հեռուստաընկերության թիմը:
Հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Վլադիմիր Չոպովը, որը Comedy Club-ի ղեկավար Արթուր Ջանիբեկյանի տեղակալն էր:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ իրականում «Матч ТВ»-ն ղեկավարելու է Արթուր Ջանիբեկյանը, որին այժմ ենթարկվելու է պրոդյուսոր Տինա Կանդելակին՝ ալիքի նախկին փաստացի ղեկավարը:
Նշենք, որ վերջին երկու տարում «Матч ТВ»-ն լուրջ վնասներով էր աշխատում: 2016 թվականը ալիքը ավարտել էր 1,74 մլրդ ռուբլի վնասով, իսկ 2015-ը՝ 1,24 մլրդ ռուբլիով:
Zham.am