Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնության գալ. ԱՄՆ պետքարտուղար
«Կա խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ մեկնաբանելով Երեւանի և Բաքվի միջեւ կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պարտադրում Հայաստանին դրա ստորագրումը։ Եվ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա «իսկական խնդիրները», ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ ճանապարհը բացելու համար։
Աղբյուր՝ 24News