Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես՝ նվիրված երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին
Ս. թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 15:30-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նվիրվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպությունը, համագործակցելով Ճապոնիայի «Գալերիա Գինձա Ի Չոմե» ցուցասրահի հետ, մեկ տասնամյակ է, ինչ կազմակերպում է համատեղ ցուցահանդեսներ Հայաստանում և Ճապոնիայում:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 15-ը: