Այսօր՝ ժամը 13:30-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց
Այսօր՝ մարտի 22-ին՝ ժամը 13:30-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Ակցիան վերաբերում է Արցախի 100 օրվա ամբողջական շրջափակմանը:
Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ այն պարագայում, երբ թշնամին բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում, ՀՀ իշխանությունը մատնված է անգործության, անտարբերության և ամեն կերպ փորձում է շեղել հանրությանն Արցախյան հարցի լուծման ուղիներից: