Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ասկերանում մեծ է գործազուրկների թիվը. վարչակազմի ղեկավար

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին կամ չեղարկվեցին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով շրջափակման 100 օրվա հետևանքով առաջացած խնդիրներին ու լուծումներին:

«Դժվարություններ են առաջացել դեպի մայրաքաղաք ուղևորափոխադրումներն ապահովող ընկերությունների գործունեության մեջ, ինչն ավելի սուր զգացվել է գազամատակարարման հաճախակի անջատումների ժամանակ։ Աշխատում ենք առկա ռեսուրսները գերխնայողաբար օգտագործելու ռեժիմով, իրականացնում ժամանակաշրջանի և իրավիճակի թելադրանքով ստեղծված ծրագրերը` ըստ անհրաժեշտության և առաջնահերթության: Առաջնորդվում ենք Կառավարության որոշմամբ սահմանված վառելիք ձեռքբերելու հատուկ կարգով»,-ասել է Հ. Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ մինչև շրջափակումը ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում 44-օրյա պատերազմի ընթացքում վնասված շենք-շինությունների վերանորոգման և տեղահանված ընտանիքների համար բնակարանների կառուցման ուղղությամբ: «Շրջանի տարածքում ներկայում դադարեցված են բոլոր տեսակի շինարարական, վերականգնողական աշխատանքները: Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ կասեցրել են իրենց գործունեությունը, մեծ է գործազուրկների թիվը։ Բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը մեղմելու նպատակով Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից կյանքի են կոչվում աջակցության տարբեր ծրագրեր, որոնցից մեծապես օգտվում են նաև շրջանի բնակիչները։ Օգնության հիմնական շահառուները միայնակ ծերերն են, բազմազավակ և անապահով ընտանիքները»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը: Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման պատճառով Ասկերանի շրջանում նույնպես երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կրթություն ստանալու, նախակրթարան և մանկապարտեզ հաճախելու իրավունքներից։ «Չնայած էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներին և թշնամու կողմից գազամատակարարման հաճախակի խափանումներին, շրջանի ուսումնական հաստատություններն այժմ աշխատում են նորմալ ռեժիմով։

Տարբեր հիմնադրամների կողմից պարենամթերքի տրամադրման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել նաև մանկապարտեզների և նախակրթարանների կենսագործունեությունը»,-ներկայացրել է մեր զրուցակիցը: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հ. Ապրեսյանն ընդգծել է, որ շրջանում գործում է արագ արձագանքման կետ` «Թեժ գիծ», բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերին սեղմ ժամկետներում և առանց ավելորդ քաշքշուկների պատասխանելու կամ լուծում տալու նպատակով։ «Պատասխանատու այս ժամանակահատվածում, երբ ոտնահարված են 120 հազար արցախցիների հիմնարար ազատություններն ու իրավունքները՝ ազատ տեղաշարժի, կրթության և բուժօգնություն ստանալու և այլն, անհրաժեշտ է լինել միասնական և անշեղորեն կատարել մեր առջև դրված խնդիրները»,-եզրափակեց Հ. Ապրեսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>