Մոլորված զինծառայողը Խնձորեսկ գյուղից է
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում մոլորված ՀՀ ՊՆ զինծառայողը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանից:
Նա ասաց, որ զինծառայողը 37 տարեկան է:
Նշենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները առայժմ հայ զինծառայողի գերեվարման մասին տեղեկություն չեն հայտնում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։