Իրանի դեմ թշնամանքը ԱՄՆ քաղաքականության անփոփոխ մասն է. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի և նրա ժողովրդի նկատմամբ թշնամանքն ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքականության անբաժանելի բաղադրիչ մասն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ մեկնաբանելով մարտի 21-ին նշվող Նոուրուզի (իրանական տարեցույցով Նոր տարի) տոնի առթիվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության և իրանցի ժողովրդի դեմ թշնամանքն ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքականության անփոփոխ բաղադրիչն է, ինչն ամեն տարի դրսևորվում է Նոուրուզի առթիվ նրա պաշտոնատար անձանց հայտարարություններում:
Իրանցի կանանց աջակցելու մասին կեղծ պնդումները, որոնք միևնույն ժամանակ ուղեկցվում են Իրանի ժողովրդի դեմ խիստ պատժամիջոցների պահպանմամբ և խստացմամբ, ցույց են տալիս ամերիկյան վարչակարգի և նրա հակաիրանական ղեկավարների երեսպաշտությունն ու թշնամանքը»,-գրել է Քանաանին թվիթերում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։