Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Քաղաքական գործիչ, դիվանագիտական և հետախուզական աշխատանքը համատեղած Հակոբ Քրիստափորի Դավթյանը (Յակով Դավթյան, Դավիդով) ծնվել է 1888թ․Ռուսական կայսրության Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Վերին Ագուլիս բնակավայրում, գյուղացու ընտանիքում: Վաղ տարիքից է զրկվել հորից, ընտանիքի հոգսը ծանրացել է մոր փխրուն ուսերին: 

Թիֆլիսում բնակվող մորեղբոր օգնությունն ավելի քան տեղին է լինում` փոքրիկը գլխավերևում ոչ միայն ծածկ է գտնում, այլև ստանում կրթվելու հնարավորություն: 1907թ. ավարտում է Թիֆլիսի առաջին գիմնազիան, ընդունվում Պետերբուրգի համալսարան: Նույն տարում բոլշիկյան կուսակցությանը դեռևս երկու տարի առաջ անդամագրված երիտասարդը ընտրվում է ՌՍԴԲԿ Պետերբուրգի անդամ, որով էլ դրվում է նրա կուսակցական գործունեության հիմքը:

Հեղափոխական գործունեության համար դատապարտված, գրավի դիմաց ազատված Հ. Դավթյանը 1908 թ. արտագաղթում է Բելգիա, ավարտում Բրյուսելի ճարտարագիտական ինստիտուտը՝ ուսումը համատեղելով հեղափոխական գործունեության հետ: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ձերբակալվում է` պատիժը կրելով տարբեր կալանավայրերում: Բրեստի խաղաղության պայմանագրի կնքումից հետո Բեռլինում խորհրդային լիազոր ներկայացուցիչ Ադոլֆ Իոֆֆեի համառ ու տևական բանակցություններից հետո 1918 թվականին ազատվում է կալանքից, վերադառնում Ռուսաստան: 

1918-ի սեպտեմբերից 1919-ի փետրվարի միջև ընկած հատվածում աշխատել է խորհրդային ժողտնտեսության մոսկովյան նահանգի նախագահի տեղակալ: Ինեսա Արմանդի ու Դմիտրի Մանուլսկուի հետ 1919-ի փետրվարից Ռուսաստանի կարմիր խաչի առաքելության կազմում գործուղվել է Ֆրանսիա` լուծելու հայրենիք ռուսական էքսպեդիցիոն կորպուսի սպաների ու զինվորների վերադարձի հարցը։

 Արտաքին գործերի ժողկոմատի կենտրոնական ապարատում աշխատելու նպատակով 1920-ի սկզբին հետ է կանչվել Մոսկվա՝ կարճ ժամանակով զբաղեցրել Ռևելում (Էստոնիա) խորհրդային լիազոր ներկայացուցչության առաջին քարտուղարի պաշտոնը, այնուհետ Լ․ Կամենևի ղեկավարած պատվիրակության քարտուղարի որակում գործուղվել է Լոնդոն, աշխատել մինչ նույն տարվա աշուն։

Հ. Դավթյանի աշխատանքային հաջորդ հանգրվանը կրկին եղել է Արտաքին գործերի ժողկոմատի կենտրոնական ապարատը՝ այս անգամ Մերձբալթյան երկրների ու Լեհաստանի բաժնի վարիչի պաշտոնով (Ժողկոմատի կոլեգիայի անդամի իրավունքներով)։ 

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո խորհրդային իշխանությունն ինտենսիվորեն զբաղված էր արտաքին հետախուզության ստեղծմամբ։ Այդ նպատակով Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՀԱՀ, ВЧК) կազմում 1920 թվականի դեկտեմբերի 20-ին ստեղծվում է Արտասահմանյան բաժին (ԱԲ), որի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Հակոբ Դավթյանը (կոնսպիրացիայի նպատակով բաժինը ղեկավարել է Դավիդով ազգանվամբ), ում ՌԿ(բ)Կ կենտրոնական կոմիտեի կազմբյուրոն այդ պաշտոնում հաստատել է Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկու երաշխավորությամբ։ Հ․Դավթյանն է մշակել ВЧК-ի արտասահմանյան բաժնի կանոնադրությունը, որոշել կառուցվածքն ու հատիքացուցակը։ 

1921թ․ օգոստոսի վերջին նա տեղափոխվում է դիվանագիտական աշխատանքի՝ Լիտվայում Ռուսաստանի դեսպանն էր, այնուհետ նշանակվում է Չինաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական։ Դիվանագիտական աշխատանքը համատեղելով հետախուզական գործունեության հետ՝ իրականացրել է Չինաստանում պետական քաղաքականության միացյալ վարչության (ՊՔՄՎ, ОГПУ) ԱԲ-ի գլխավոր ռեզիդենտի պարտականությունները, ղեկավարել խորհրդային հետախուզական մի շարք կոլեկտիվների աշխատանքը։ Ընդհանրապես Հ․ Դավթյանը հայտնի է աշխատած երկրներում ստեղծած գործակալական ցանցերով։

1925-1927 թվականներին աշխատել է Ֆրանսիայում ԽՍՀՄ  

դեսպանության խորհրդական՝ Փարիզում ունենալով ОГПУ-ի ԱԲ-ի ռեզիդենտուրայի աշխատանքների անմիջական հասանելիություն։ 1927-1929թթ․ Իրանի դեսպանն էր։

ԽՍՀՄ վերադառնալուց հետո Հ․ Դավթյանը զբաղեցրել է վարչական պաշտոններ։ Եղել է Լենինգրադի ճարտարագիտական, մեքենաշինական ինստիտուտների ռեկտորը, այնուհետ աշխատանքի անցել (1931) ԽՍՀՄ ԺՏԲԽ-ում (Ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհուրդ)։

1932-ից դարձյալ դիվանագիտական աշխատանքի էր։ 1932-1934թթ․ Հունաստանում, 1934-ի ապրիլից 1937-ի հոկտեմբերը Լեհաստանում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչն էր, 1935-ին Խորհուրդների համամիութենական 7-րդ համագումարում ընտրվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։

1937թ․նոյեմբերին Մոսկվայում ձերբակալվել է «հակախորհրդային ահաբեկչական կազմակերպությանը» պատկանելու մեղադրանքով։ ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի կողմից դատապարտվել է բարձրագույն պատժի, գնդակահարվել 1938թ․ հուլիսի 28-ին։ Փաստորեն հեղափոխությունը խժռել է իր հերթական զավակին։

Հակոբ Քրիստափորի Դավթյանը 1957թ․ ապրիլի 25-ին հետմահու արդարացվել է ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի կողմից։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>