Դադարեցվել է ՀՀ ID քարտերի տրամադրումը Արցախի բնակիչներին
ՀՀ ներքին գործերի նախարարություն Ministry of Internal Affairs of the RA ու՞մ հրահանգով է դադարել ID քարտերի տրամադրումը Արցախի բնակիչներին` «կապ չկա», «ծրագիրը կախվել է» և մի քանի այլ ծիծաղելի պատճառաբանություններով։
Արցախն էլ Հայաստան չ՞ի, yoldaş daxili işlər naziri
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman ինչ-որ մեկի ցուցումով արցախահայության իրավունքներն արդեն բռնաբարվում են...
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից
***
Արցախի բնակիչներին ID քարտերի տրամադրումը որոշ ժամանակով կասեցվել է տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից։
«Խնդիրը հիմնականում կապված է ծրագրավորման և կապի հետ։ Կապը ներկայումս լիարժեք չի սնուցվում, բայց առաջիկա օրերին խնդիրը անպայման կլուծվի, այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։
Նույն խնդիրը առկա է եղել նաև ՀՀ քաղաքացիների համար, այնպես, որ խնդիրը շուտով կլուծվի և ID քարտերիր տրամադրումը Արցախի քաղաքացիներին կրկին կվերականգնվի»,- փոխանցեցին ԱՀ ՆԳ նախարարությունից։