Միրզոյանն ու Լավրովը կքննարկեն ՀՀ–Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը
Դիտել նաև
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը
Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնում է Ֆրանսիա․ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին
Իշխանափոխությունից հետո Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Միրզոյանը Չինաստան է մեկնում
Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Բոլորս գիտենք, որ Ռուսաստանը զգայուն մոտեցում ունի ԵՄ առաքելության հետ կապված, մենք քննարկում ենք այդ հարցը մեր գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ շուտով նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Մոսկվա, և այդ հարցը, անշուշտ, կքննարկվի»,- ասել է նա խորհրդարանում։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտնեց, որ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Միրզոյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

