Մարտի 26-ին ՏԻՄ ընտրություն է Սյունիքի և Սիսիանի երկու համայնքներում․ ովքե՞ր են մասնակցում
Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր։ Այսպիսով, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են՝
«Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը),
«Իմ հզոր համայնք»,
«Հայկական երազանք»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական «Քաղաքացիական պայմանագիր» «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: Նախընտրական քարոզարշավն ավարտվում է մարտի 24-ին։ Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։