Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան
30
ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Պատերազմ Արցախում
Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ

Ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը․ Ռուբեն Վարդանյան

Hraparak.am-ի հարցազրույցը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ․ 

- Պետնախարարի պաշտոնից Ձեզ հեռացնելուց անցել է 20 օրից ավելի։ Թվում էր, թե Ձեր հեռացումից հետո Ադրբեջանը գոնե մասնակիորեն կբացի ճանապարհը, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ինչո՞վ եք դա բացատրում։ Այսօր ի՞նչ գնահատական կտայիք Ձեր հեռացման քայլին։ Արդյո՞ք փետրվարի 23-ին Ձեր ասածն ուժի մեջ է, թե՞ այսօր այլ կերպ կմեկնաբանեք Ձեր հեռացումը։ 

- Ես փետրվարի 23-ին էլ ասացի, որ ինձ պաշտոնից ազատելը ճիշտ քայլ չէ, քանի որ ինձ համար պարզ էր, որ այն չի լուծելու մեր առջեւ ծառացած խնդիրները եւ մարտավարական տեսանկյունից սխալ է: Առավել եւս, որ հանրության զգալի մասի մոտ համոզմունք կար, որ որոշումը նաեւ արտաքին պարտադրանքի արդյունք էր։ Իմ գնահատականն այսօր էլ նույնն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա բոլորս շատ լավ հասկանում ենք, որ խնդիրը ճանապարհը բացելը կամ չբացելը չէ: Ադրբեջանի իրական նպատակն Արցախում էթնիկ զտումն է: Ես անգամ չեմ ուզում արտաբերել ադրբեջանական կողմի տերմինը, որը նրանց իրական նպատակի հետ ոչ մի կապ չունի: Դա նրանք հատուկ են օգտագործում՝ նաեւ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար: Եվ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այն, թե ինչպես ենք դիմակայելու այդ մարտահրավերներին: 

- Դուք աննահանջ պայքարի կողմնակից եք։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի պահվածքը եւ ի՞նչ լուծում եք տեսնում այս պահին։ Ձեր ասած պայքարը կոշտ մեթոդներ չի՞ ենթադրում։ Արդյո՞ք բաց թողնված հնարավորություններ չկան բլոկադայի առաջին փուլում։ 

- Ես անկախ, արցախցիների ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախի կողմնակից եմ: Իսկ դրա համար մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, պետք է պայքարենք: Պայքարը, նախեւառաջ, սեփական արժանապատվությունը պաշտպանելու պատրաստակամությունն է: Առիթներ ունեցել եմ ասելու եւ կկրկնեմ. իմ ընկալումով պայքարը նշանակում է՝ գտնել մեր ամենախոցելի տեղերը եւ դրանք նվազագույնի հասցնել, ինչպես նաեւ գտնել մեր առավելություններն ու դրանք ուժեղացնել: Ու սա պետք է դառնա մեր կյանքի գերակայությունը: Այսինքն, անենք քայլեր, որոնք մեզ ավելի ուժեղ են դարձնելու. դա նաեւ արդյունավետ կառավարումն է, դա Արցախում անարդարության շատ սուր զգացողության հաղթահարումն է, որի ճանապարհը, իմ համոզմամբ, որոշումների ընդունման թափանցիկությունն է, դա ժողովրդի հավատի ու վստահության վերականգնումն է ոչ միայն սեփական ուժերի, այլեւ՝ առաջնորդների նկատմամբ: Սրանք մեր ժողովրդի իմունիտետի բարձրացմանն ուղղված քայլերն են: Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ մեզ այս ամենն օդի պես անհրաժեշտ է, քանի որ երբ մենք հոգեպես ընկճված ենք, չենք հավատում ոչնչի, մեզ ավելի հեշտ է կոտրելը: Մեզ համար հիմա շատ կարեւոր է գաղափարի շուրջ համախմբելը: Երբ հստակ նպատակ ունես, գիտես հանուն ինչի ես պայքարում, դա մեծ ուժ է տալիս: Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Հուսով եմ, որ նախեւառաջ Արցախի ղեկավարության համար այդ «կարմիր գծերը» միշտ անխախտելի են լինելու։ Ու մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի հայտարարված «կարմիր գծերը» պահպանվեն, քանի որ դրանց ցանկացած խախտում բերելու է հայկական Արցախի կորստի: Ինչ վերաբերում է բլոկադայի առաջին փուլին, ապա, բնականաբար, այն շատ բարդ էր` ցուրտ ձմեռ, գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի անջատումներ, պարենային, առողջապահական ճգնաժամ, ամեն օր ի հայտ եկող նոր խնդիրներ, բայց չէի ասի, որ եղել են բաց թողնված հնարավորություններ: Բազմաթիվ նվիրյալ մարդկանց օրուգիշեր աշխատանքի շնորհիվ ոչ միայն հաջողվեց խուսափել կոլապսից, այլեւ համակարգային աշխատանք իրականացնել, օրինակ, ինվենտարիզացիա անել, հասկանալ՝ ինչ ունենք եւ ինչ չունենք, մի շարք ուղղություններով տվյալների բազաներ ստեղծել, որոնք, իհարկե, թույլ են տալու հետագայում ավելի արդյունավետ կերպով ծրագրեր իրականացնել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>