Ալիևը նորից խոսել է Արցախի ու «Զանգեզուրի միջանցքի» մասին, այս անգամ Թուրքիայում
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում ընթացող «Թյուրքական երկրների միության» համաժողովի ժամանակ հայտարարել է, թե իբր Հայաստանը «Ղարաբաղում պահպանում է անօրինական զինված խմբավորումներ ու քրեածին տարրեր»։ Այսամասին հայտարարությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Չնայած Հայաստանը Պրահայում ու Սոչիում 2022 թ․-ին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերն Ադրբեջանի տարածքից։ Ղարաբաղում մնում են անօրինական հայկական խմբավորումներ ու քրեածին տարրեր», - հայտարարել է Ալիև։
Ալիևը հայտարարել է նաև, թե իբր Հայաստանը խուսափում է բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ու հոխորտացել, թե Երևանը պետք է դրա համար պատասխանատվություն կրի։
Zham.am

