Փաշինյանը Պրահայում «թևեր է տվել» Ալիևին՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս․ Անդրանիկ Թևանյան
Փաշինյան և խաղաղություն բառերը նույն նախադասության մեջ օգտագործելը սխալ է։ Նա պարզապես սեփականաշնորհել է խաղաղություն բառը՝ իրականում բերելով պատերազմ ու պարտություն։ Հետևաբար՝ Փաշինյանին ոչ թե պետք է քննադատել Արցախի գնով վատ խաղաղություն բերելու, այլ Հայաստանի ու Արցախի գնով պատերազմ բերելու համար։
Այսօրվա իմ ճեպազրույցն այդ թեմայով էր։
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից