Ինքնաթիռներ՝ սելֆիի համար և ձրի զենք՝ սադրանքը զսպելու. Մամիջանյանը խնդրում է զինվորականներին՝ խոսել. Տեսանյութ
«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանն ստացել է 50 հազար տոննա անվճար սպառազինություն»,- հայտարարել է խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանելով Փաշինյանի՝ երեկվա հայտարարությանը, թե 2018-ից 2020 թվականներին Հայաստանը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարիներին, իսկ որպես օգնություն ստացած ձրի զենքը՝ Փաշինյանն ակնարկել էր, թե «անպիտան» է եղել: