Էրդողանն ու Ալիևը հանդիպել են
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը կայացել է Թուրքիայում` նախագահական նստավայրում: Հաղորդում է 24News-ը։
Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում:
Նրանք կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Ալիևն ու Էրդողանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, առեւտրային, էներգետիկ, պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանային հարցեր։

