Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ
9
Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Պատերազմ Արցախում
Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը․ Զախարովա Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ. Լիլիթ Գալստյան Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան Հայաստանից ավելի քան 22 հազար վարդերի մուտքն արգելվել է Վրաստան Ծառուկյանը թրի տակով չի անցել. Սուրեն Սուրենյանց «ԱԱԾ աշխատակիցները մրջյունների նման հարձակվել էին Ծառուկյանի վրա… այս մարզիկներն աշխարհով մեկ ճանաչված են ու այսպես լո՞ւռ, մի ծպտուն չեն հանում». Իսրայել Հակոբկոխյան Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Շաքե Իսայան. Ուղերձը հստակ է՝ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա ԵՄ հատուկ ներկայացուցչի խայտառակ հայտարարությունը. Քաղաքական վերլուծաբան Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանին վրդովեցրել է. փաստաբան Իսկ ո՞ւր են «կենդանասերներն» ու բոլոր այն մարզիկները Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Ծառուկյանի հիմնարկների փակմամբ մոտ 20,000 մարդ կանգնել է օրվա հացի խնդրի առջև. Արման Աբովյան Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացիների միջև տնտեսական տարաձայնությունների մասին Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Ներկայացվել են մտահոգություններ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկшկшն nւժ. ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ» «Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել «Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է «Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով

102 տարի առաջ ոչնչացվեց Թալեաթը

«Հայկական ալիք»-ը գրում է. «102 տարի առաջ այս օրը՝ 1921 թ․ մարտի 15-ին, հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը ոչնչացրեց հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ և պատասխանատու Թալեաթին։ Դա տեղի ունեցավ Բեռլինում՝ քաղաքի արևմտյան մասում գտնվող Հարդենբերգ փողոցի վրա, օրը ցերեկով։ Թալեաթի ոչնչացումը «Հատուկ գործի» (ավելի հայտնի՝ որպես «Նեմեսիս» գործողություն) առանցքային դրվագներից էր, որ վերածվեց Հայոց ցեղասպանության համար պահանջատիրության մեկնարկի, իսկ այն կյանքի կոչողը՝ այդ պայքարի խորհրդանիշի։

Ո՞վ էր Սողոմոն Թեհլիրյանը

Թեհլիրյանը ծնվել է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դերջան գավառի Բագառիճ գյուղում։ Թեհլիրյանների գերդաստանից 85 հոգի սպանվել էր Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանության հետևանքով։ Սակայն ինքը՝ Թեհլիրյանը, այդ ժամանակ հայրենի գյուղում չի եղել, և իր դատավարության նյութերի հետագա վերատպություններում տեղ գտած այն տեղեկությունը, թե իբր իր աչքով տեսել է ընտանիքի բնաջնջումը, ճիշտ չէ։ Թեհլիրյանն ազատագրական և հակաթուրքական պայքարում ներգրավվել է դեռ նախքան «Նեմեսիսը», ինչպես կանոնավոր զինավարության, այնպես էլ վրիժառության տեսքով։ Այսպես՝ 1919 թ․ մարտին՝ դեռ նախքան «Նեմեսիս» ծրագրի հաստատումը, Թեհլիրյանն իր նախաձեռնությամբ և Կ․ Պոլսում գործող «Ճակատամարտ» թերթի աշխատակցուհի Երանուհի Դանիելյանի օգնությամբ ոչնչացնում է հայ դավաճան Հարություն Մկրտչյանին, որ մասնակցել էր ապրիլի 24-ին ձերբակալվելիք հայ մտավորականների ցուցակի կազմմանը։ Հետագայում՝ արդեն «Նեմեսիսի» շրջանակներում, Թեհլիրյանի այս գործողությունը դեր խաղաց, որ հենց իրեն վստահվի Թալեաթի ոչնչացումը։

Ի՞նչ էր «Նեմեսիսը»

«Նեմեսիսը», իսկ առաջնային անվանումով՝ «Հատուկ գործը», 1919 թ ․ աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի ժամանակ հաստատված գաղտնի գործողություն էր, որի նպատակն էր հայտնաբերել ու ոչնչացնել հայերի կոտորածների կազմակերպիչներին ու իրագործողներին։ Նրանցից շատերի հանդեպ օսմանյան դատարանն արդեն իսկ կայացրել էր մահապատժի դատավճիռ, ինչը, սակայն, կյանքի չէր կոչվել։ «Հատուկ գործի» ցուցակի ոճրագործներից զատ՝ ոչնչացվել են նաև Ջեմալ փաշան (ՀՅԴ Վրաստանի Կենտրոնական կոմիտեի ղեկավարությամբ), ինչպես նաև ադրբեջանցի ոճրագործներ և հայ դավաճաններ։ Այս բոլոր գործողությունները մեկ հավաքական անվամբ հայտնի են որպես «Նեմեսիս»։

Ո՞վքեր էին ղեկավարները

Գործողության ընդհանուր համակարգումը Արմեն Գարոյինն էր՝ ԱՄՆ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչինը, կազմակերպչական և գաղափարական հարցերով զբաղվողը, ընդհանուր ժողովի ժամանակ ակտիվ քարոզչությամբ որոշման ընդունման վրա ազդողը Շահան Նաթալին էր, լոգիստիկ հարցերը հոգում էր երկար ժամանակ լայն հանրությանն անհայտ մնացած Ահարոն Սաչագլյանը։ «Նեմեսիս» գործողությունը Հայաստանի Հանրապետության և Հայ Հեղափոխական Դաշնակցության համատեղ զավակն է։

Ի՞նչպես տեղի ունեցավ Թալեաթի ոչնչացումը

Չնայած ամիսներ շարունակ իրականացված մանրակրկիտ հետախուզությանը, այնուամենայնիվ, գործողության օրը Թեհլիրյանի մոտ տակավին փոքր կասկած կար, թե արդյոք իր առջևից քայլող մարդը Թալեաթն է։ Նախաինտերնետային դարաշրջանն էր այդ, և Թեհլիրյանը երբեք չէր տեսել Թալեաթի դեմքը։ Այս գործնական նկատառումն էր պատճառը, որ կրակելուց առաջ Թեհլիրյանը մի վերջին անգամ ձայնում է՝ «Թալեա՜թ»։ Վերջինս, թեպետ Գերմանիայում ծպտվելու նպատակով փոխել էր սեփական անունը՝ դառնալով «Ալի Սալիհ բեյ», սակայն, հանկարծակիի եկած, բնազդաբար արձագանքում է իր անվանը՝ թեքվելով դեպի կանչողը։ Հենց այդ ժամանակ էլ Թեհլիրյանը քունքի հատվածից գնդակահարում է ոճրագործին։ Հայտնի երգի մեջ հնչող «զարկե՛ց ճակտին» արտահայտությունը գեղարվեստական փոխաբերություն է․ լիովին համոզվելով, որ դիմացինը Թալեաթն է՝ Թեհլիրյանը ոչնչացնում է նրան կիսաշրջված դիրքում՝ կողքից։

Իսկ կա՞ այն զենքը, որով ոչնչացվել է Թալեաթը

Ցավոք, ոչ։ Դատավարությունից հետո զենքը վերադարձվել է Թեհլիրյանին, սակայն երկրորդ աշխարհամարտի տարիներին, խուսափելով խուզարկություններից, վրիժառուն իր ձեռքով այն նետել է Դանուբ գետը։ Փոխարենը տարիների ընթացքում պաշտամունքի առարկայի վերածվեց Թեհլիրյանի մատը, որով քաշել էր ատրճանակի ձգանը։ Ընկերային հավաքներից և ժողովրդային միջոցառումներից հետո մարդիկ միշտ հերթով մոտենում էին՝ համբուրելու այն մատը, որ ոչնչացրել է հայոց ցեղասպանության մեծագույն ոճրագործին։

Ո՞րտեղ է հուղարկավորված Սողոմոն Թեհլիրյանը

Վրիժառուն հուղարկավորված է Ֆրեզնոյի «Մասիս Արարատ» հայկական գերեզմանատանը։ Մուտքը դեպի գերեզմանատուն ազատ է՝ անկախ օրվա ժամերից։ Մահարձանի ստույգ կոորդինատներն են՝ 36°44’44.0″ հս․ 119°50’03.6″ արմ․։ Նույն «Արարատ» գերեզմանատանն են հուղարկավորված նաև Մոնթե Մելքոնյանի ծնողները և Վիլյամ Սարոյանը։

Մեզ էլի՞ Թեհլիրյան է պետք

Այս պնդումը հաճախ է հնչում մեր հանրային խոսույթում, հատկապես Արցախյան երրորդ պատերազմի վերջում ամոթալի կապիտուլյացիայի ստորագրումից հետո։ Այս պնդման հետ կապված սահմանումային երկու խնդիր կա․ ի՞նչ է նշանակում «Թեհլիրյան», և ի՞նչ հարց է լուծում «թեհլիրյանությունը»։

Նախ՝ պետք է սահմանենք, որ «Թեհլիրյանն» անձ չէ, դա համակարգ է, կազմակերպչական կառույց, լոգիստիկա, հետախուզություն։ Այսպես՝ ոչնչացվողների նախացանկը կազմվել էր դեռևս 1918 թ․դեկտեմբերին ՀՅԴ անդամ Մանուկ Համբարձումյանի կողմից։ Նախօրոք ծավալվել էր բարդ հետախուզություն։ Այսպես՝ Հրաչ Փափազյանը, որպես «Մեհմեդ Ալի» կեղծանունով թուրք, Բեռլինում ներթափանցել էր երիտթուրքական վտարանդի շրջանակներ, մտերմացել Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիի որդու հետ, Հակոբ Զորյանն առաջինն էր բացահայտել Թալեաթին, հետախուզական աշխատանքներում ներգրավված էր նաև Բեռլինում ՀՀ ներկայացուցիչ, փոխհյուպատոս Լիպարիտ Նազարյանցը։ Նյութատեխնիկական միջոցները ևս հայթայթվում էին կուսակցական կազմակերպչական խողովակներով։ Կարճ ասած՝ սա մի համապարփակ հատուկ գործողություն էր, որին այն ժամանակ կարող էին նախանձել շատ ու շատ կայացած երկրների գաղտնի սպասարկությունները։

Երկրորդ թյուրընկալումը․ ի՞նչ հարց լուծեցին Թեհլիրյանը և «Նեմեսիսը»։ Անշուշտ, շատ կարևոր հարց։ Բայց ի՞նչ հարց էր դա։ Դա վրեժխնդրություն և հատուցում էր ոճրագործության համար՝ ոճրագործության, որ հայերիս համար քաղաքական պարտություն էր նշանակում։ Հայաստանի արևմտյան հողերում հայերիս ինքնորոշվելու և հայոց պետականություն վերստեղծելու ջանքերն ավարտվել էին քաղաքական պարտությամբ։ «Նեմեսիսը» միաժամանակ և՛ վրեժխնդրություն էր այդ պարտությունը պատճառածների հանդեպ, բայց և՛ նաև արձանագրում, որ քաղաքական գետնի վրա այդ պահին հաշիվն ի վնաս մեզ է։ Ուստի՝ մեր օրերում «Թեհլիրյանի անհրաժեշտության» մասին խոսելը նշանակում է ենթագիտակցորեն ընդունել, որ Հայաստանի՝ Թուրքիայից և Ադրբեջանից անկախ գոյության ունենալու, Արցախի համար պայքարի և Հայ Դատի հարցերը քաղաքական իմաստով տանուլ են տրված, և մնում է միայն վրեժխնդիր լինել մեզ հաղթողներից։

Ինչպես Լոզանի դաշնագիրը, որ Ալեքսանդր Խատիսյանի բնորոշմամբ «դարձավ հայկական դատի ողբերգական փուլերից մեկը, բայց ոչ երբեք` նրա վախճանը», նույնպես և 2020 թ․ նոյեմբերի 9-ի դավաճանագիրը չի կարող հայոց ազգային իղձերի, պայքարի և Հայ Դատի վախճանը լինել…

Հ․Գ․ Ի վերջո Թեհլերյա՞ն, թե՞ Թեհլիրյան

Թեհլի՛րյան։ «Թեհլերյան» տարբերակը դիպվածային սխալ է, որ պատահականորեն տարածվել է նամանավանդ հայաստանյան տեքստաբանության մեջ։

Հեղ․՝ Էդգար Էլբակյան»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>