Ավտովթար՝ Իշխանասարի ճանապարհին․ 4 զինվորականները Mercedes-ով հայտնվել են դաշտում
Դիտել նաև
Իշխանասարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրետանի է կիրառում
«Կոնկրետ մեր տերիտորիայում որևէ բան չենք տեսել, տեսանելի չէ, ամեն ինչ խախանդ է». Իշխանասարի գյուղապետ
Իշխանասարից «նահանջի» միֆն ու իրականությունը
Իշխանասարում կրակոց չկա․ Մարատ Պետրոսյան
Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Հունաստանի ԱԳՆ
Մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում. գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։ Վթարի փաստով ՀՀ ՔԿ-ում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրը նաև հայտնում է, որ բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում և բոլորը սպաներ են։