Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Դիտելով մեր ազգային հավաքականի խաղը…

Ինչ-որ տարօրինակ զգացում է առաջանում՝ ախր սա հենց մեր Հայաստանի պատկերն է։ Առաջին՝ ինչպես կարելի է լինել այսքան ԴԱՆԴԱՂԱՇԱՐԺ։ Ճիշտ Երեւանի քաղաքապետարանի նման, որը տարիներ, արդեն տասնամյակներ շարունակ չի կարողանում լուծել տրանսպորտի հարցը։

ՊԱՐԶՈՒՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ախր բոլորը գիտեն, որ արդյունքի հասնելու համար լավ մտածված, բարդ կոմբինացիաներ են անհրաժեշտ՝ անսովոր, ոչ կոնվենցիոնալ քայլերով։ Արդյոք մեր իշխանությունները երբեւէ զարմացրե՞լ են մեզ նման անսպասելի գործողություններով, որոնք ակնհայտ դրական արդյունք են տվել։ Եթե լինեին նման գործողություններ, անպայման կհիշեինք։

ԿՈԼԵԿՏԻՎ ԽԱՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Դիտում ես հեռուստատեսությամբ ռեպորտաժը վարչապետի հերթական մարզային այցի մասին, երբ նա փորձում է հասկացնել տեղի ղեկավարներին, որ հենց իրենք պիտի նախաձեռնություն ցուցաբերեն, ծրագրեր ներկայացնեն, եւ նայում ես այդ ղեկավարների անհաղորդ դեմքերին։ Ախր այդ մարդիկ ուղղակի անկեղծորեն չեն հասկանում, թե իրենցից ինչ են պահանջում, ինչու է Երեւանից եկածը ուզում բարդացնել իրենց կյանքը։ Ակնհայտ անհասկացողություն՝ մեկը լավ փոխանցում է կատարում, մյուսը չի վազում, որ գնդակին հասնի։

ԹԻՄԸ ՀՈՒՅՍ Է ԴՆՈՒՄ ՄԻ ԽԱՂԱՑՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ՝ հույս ունենալով, որ այդ մեկը շոգեքարշի նման կձգի իր հետեւից ողջ գնացքը։ Ամենահեշտ ու հարմար կեցվածքը իշխանությունների համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է մի քանի անգամ ավելի արագ, քան մեր ողջ տնտեսությունն է առաջ գնում։ Բայց կառավարությունն այդ ամենում բացարձակ որեւէ ներդրում չունի։ Զբաղվեք այլ ոլորտներով՝ արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ։ Եթե հարձակվողը լավ է խաղում, հանգիստ թողեք նրան եւ փորձեք ամեն ինչ անել, որպեսզի տարրական սխալներ թույլ տվող դարպասապահն էլ լավ խաղա։

Ու մի նմանություն էլ կա, որի մասին, կներեք, պարզապես չեմ կարող չխոսել։ Ախր հավաքականը կոչվում է ազգային, մեր պետությունն է ներկայացնում։ Չեմ ուզում խոսել այն մասին, որ այնքան էլ հաճելի չէ, երբ տեսնում ես, թե ինչպես խաղից առաջ հակառակորդի ֆուտբոլիստները շատ ոգեւորված երգում են իրենց հիմնը, իսկ մերոնք գոնե ձեւի համար շուրթերն էլ չեն շարժում։ Շատ ավելի կարեւոր խնդիր կա։ Տեսնում ես, թե ինչպես են մերոնք գնդակը գնդակի հետեւից բաց թողնում, զայրանում ես, բայց ի վերջո մտածում ես՝ ախր սա իր միանգամայն կոնկրետ բացատրությունն ունի՝ էս մարդկանց առնվազն մի մասը բարձր աշխատավարձ է ստանում տարբեր արտասահմանյան թիմերում՝ նրանց հիմնական հետաքրքրությունն այնտեղ է, ոչ թե ազգային հավաքականում։ Իսկ ի՞նչ է, պետական պաշտոնյաների դեպքում այդպես չէ՞։ Նրանցից շատերն էլ ունեն իրենց միանգամայն կոնկրետ բիզնեսը։ Եթե ես, ասենք, հիվանդանոց ունեմ, կներեք, ինձ ինչու պիտի հետաքրքրի, թե այս տարի որքան կկազմի Հայաստանի տնտեսական աճը, եկամուտս հո դրանից չի՞ պակասելու։

Եվ վերջապես ամենագլխավորը՝ մենք երբեք չենք կարողանում հստակ պատասխանել մի պարզ հարցի՝ ով է մեղավոր, ով է պատասխանատու։ Մեզ մոտ երբեք մեղավորներ ու պատասխանատուներ չկան։ Եթե մի օր վերջապես գտնենք այդ հարցի պատասխանը, հենց այդ օրվանից էլ կսկսվի թե՛ ֆուտբոլի, թե՛ Հայաստանի ԱՌՈՂՋԱՑՈՒՄԸ։ Հո դեմ չե՞ք։

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>