Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան
11
Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Պատերազմ Արցախում
Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ

Նիկոլ Փաշինյանը և՛ խաբել է, և՛ «խաբվել»

Որպես ի՞նչ կամ, ավելի ճիշտ՝ ի՞նչ հիմնական թեզերով է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու հայության գլխին դասավորած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո, առնվազն հեռանալու կամ պատիվ ունենալու դեպքում՝ ինքնասպան լինելու փոխարեն, 2021-ին մտել ընտրապայքարի մեջ ու, ըստ պաշտոնական տվյալների՝ վերընտրվել: Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում շեշտել է, որ պայքարելու է հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա խնդրի կարգավորման և բերելու է «ապագա», կոնկրետ՝ խաղաղություն: Երկար ժամանակ էլ, ասենք, մինչև օրս, նա ու իր մանկլավիկները ծամծմում են «խաղաղության օրակարգ» բառակապակցությունը:

Համենայն դեպս, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գտնվել է ավելի քան 680 հազար անձ, որ երկրի գլխին բերված կատաստրոֆայից հետո էլ, հալած յուղի տեղ է ընդունել Նիկոլ Փաշինյանի խոստումները, ներառյալ՝ Արցախի ինքնորոշման պահով ու խաղաղության վերաբերյալ վերը հիշեցված ծրագրային կետերը: Լավ չէ, իհարկե, որ այդքան դյուրահավատ է գտնվել, բայց ընդունենք, որ նման բան է եղել:

Շուտով կլրանա երկու տարին, ինչ հիշատակված թեզերով ընտրված Նիկոլ Փաշինյանը, առոք-փառոք, ապահով ու անձնապես հազարավոր ոստիկանականների պահպանության ներքո, շարունակում է վայելել կյանքն ու վարչապետություն անել, ցուցադրաբար «պեռաշկի» ուտելով ու «կուկուռուզ» կրծելով էլ ծաղրել հանրությանը: Բայց դա առժամանակ դեռ մի կողմ դնենք:

Նրա ասուլիսը իրականում միայն մեկ բանի մասին պետք է լիներ. իշխանությունը թողնելու, հրաժարական տալու, հեռանալու: Հետևյալ շատ պարզ հիմնավորմամբ. ինքը՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում խոստովանում է, որ ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը: Վերջին նման «ընդունումը» տեղի է ունեցել Պրահայում, Ալիևի հետ հանդիպմանը: Այսօր, մեծ հաշվով, վերահաստատեց դա: Այսինքն, խաբել է ի՛ր ընտրողներին և արել է մի բան, ինչը իր նախընտրական ծրագրում ամրագրված ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարելու խոստման ճիշտ հակառակն է:

Երկրորդ, ոչ այլ ոք, այլ հենց ի՛նքը ևս մեկ անգամ խոստովանեց, որ իր իսկ տարփողած «խաղաղության օրակարգը» ճռնչյունով տապալվել է, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղության էլ պատրաստ չէ, որ ռազմական էսկալացիայի սպառնալիքը միանգամայն իրական է: Էլ ինչպես իրական չլիներ, եթե Հայաստանում պետության ղեկին «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտով շրջող Նիկոլ Փաշինյանն է:

Այդ «ինքնախոստովանական» հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի ասուլիսի վերջակետը պետք է լիներ հեռանալու մասին հայտարարությունը: Որովհետև ինքը խաբե՛լ է: Առնվազն 680 հազար հոգու:

Նա, իհարկե, ինչ-որ բաներ թոթովեց կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, բայց բոլորն էլ տեսնում են, թե որքանով է կոռումպացված նրա գլխավորած իշխանությունը, նրա ներկայացրած «թիմը», ինչ դղյակներ ու ապարանքներ են ձեռք բերում, ինչպիսի սխեմաներով, ինչ չարաշահումների մեջ են թաթախվում:

Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը, խաբելուց բացի, նաև ինչ-որ տեղ «խաբվել» է: Այն իմաստով, որ նա կարծել է, թե՝ «դե Ղարաբաղը կտա ու դրանով կպրծնի», իրեն էլ հանգիստ կթողնեն ու կթողնեն, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վրա, խալխին էշի տեղ դնելով, վայելի վարչապետի պաշտոնն ու կյանքը: Բայց տեսեք, որ նրան իր սիրելի «կիրթ» գործընկերները հանգիստ չեն տալիս:

Լավ, ո՞ւմ է պետք նման, կներեք արտահայտության համար՝ «ղեկավարը»: Եվ ի՞նչ անել, եթե նա կամովին չի հեռանում: Պետք է, ուրեմն կտրուկ ակտիվացնել պայքարը և հասնել Փաշինյանի ու նրա աղետաբեր «թիմի» հեռացմանը: Հայաստանը այս մահվան ծուղակից ելնելու ուրիշ տարբերակ չունի: «Ուրիշ տարբերակը» ստույգ կործանումն է:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>