Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Պատերազմ Արցախում
Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան

Փաշինյանը Ֆրանսիայից բացի Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ է հրավիրում ԱՄՆ-ին և Գերմանիային. Արդյո՞ք նա նրանց է տեսնում որպես խաղաղության պայմանագրի կետերի պահպանման երաշխավորներ. Տեսանյութ

Civilnet.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափից:

«Մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ձևաչափի մեջ: Մենք բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց գրեթե ոչինչ չի իրագործվել»,-մարտի 14-ին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը` հիշեցնելով, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին բրյուսելյան եռակողմ բանակցություններում պայմանավորվել էին գործարկել Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, ինչն այդպես էլ չիրագործվեց:

«Երկաթուղին պետք է գործի այն երկրների օրենսդրությանը համահունչ, որի տարածքով այն անցնում է: Այդ պայմանավորվածության մասին գրառում ես կատարել եմ եռակողմ բանակցությունների սենյակում՝ բովանդակությունը վերստուգելով ու ճշտելով: Մինչև այժմ երկաթուղու շինարարությունը չի վերսկսել: Ուղիղ մեկ շաբաթ անց, երբ պետք է այդ պայմանավորվածությունը գրավոր տեսքով հաստատվեր, Ադրբեջանը հրաժարվեց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ բրյուսելյան ձևաչափով տասից ավել նման պայմանավորվածություններ են ձեռք բերել, բայց դրանք չեն իրագործվել՝ ներառյալ գերիների ազատ արձակման հարցը:

«Կա խոսույթ, և դա ճիշտ խոսույթ է՝ երբ չկան բանակցություններ, էսկալացիայի վտանգն ավելանում է: Բրյուսելը մեզ ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք ոչ միայն չեն նվազեցնում էսկալացիայի վտանգը, այլ ավելացնում են»,- նկատեց Փաշինյանը՝ հշեցնելով, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ հարձակումն ընդդեմ Հայաստանի տեղի ունեցավ Բրյուսելում հանդիպումից տասներեք օր անց` սեպտեմբերի 13-ին:

Հայաստանը, ինչպես նկատեց Փաշինյանը, չի հրաժարվում բրյուսելյան ձևաչափով բանակցություններից, սակայն կողմ է, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն:

«Եթե տասից ավել պայմանավորվածություններ կան, ու դրանք չեն իրագործվում, ի՞նչ իմաստ կա նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանք կատարել»,- հարցադրում արեց վարչապետ Փաշինյանը:

Չնայած բրյուսելյան ձևաչափի արդյունավետության հետ կապված խնդրին` Փաշինյանը շատ արդյունավետ գնահատեց անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած քառակողմ բանակցությունները: «Հիմա Ֆրանսիայի միջնորդությամբ քառակողմ ձևաչափով բանակցութուններն Ադրբեջանին դուր չեն գալիս, բայց այդտեղ էլ լուծում կա: Եկեք հնգակողմ անենք՝ Գերմանիային էլ հրավիրենք, ԱՄՆ-ին էլ հրավիրենք: Մենք պատրաստ ենք»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այս պահին ադրբեջանական կողմի հետ նոր հանդիպման պայմանավորվածություն չկա: «Այս պահին հանդիպում նախատեսված չէ: Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից: Բայց պետք է լինեն պայմանավորվածությունների կատարման երաշխիքներ»,- նկատեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>