Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
20
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Այսպե՞ս են «խթանում» մրցակցությունը

Պետեկամուտների կոմիտեն, իրավապահ մարմինների հետ ձեռք ձեռքի տված՝ Հայաստանի խոշոր առևտրային ցանցերից մեկում հարկերը թաքցնելու վերաբերյալ ավելի քանի 4 մլրդ դրամի խախտում է արձանագրել։ Իշխանություններին թվում է, թե հասարակությունն այս փաստը ծափերով պիտի ընդուներ։ Մի քանի տարի առաջ հենց այդպես էլ կլիներ։ Բայց այսօր շատերն այլևս չեն հավատում իշխանությունների ազնվությանը։ Մարդիկ այս ամենի մեջ միտում են տեսնում, կարծում են, որ դա արվում է մեկ այլ խոշոր առևտրային ցանցի ճանապարհին կանաչ լույս վառելու համար։

Իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ, նույնիսկ կարևոր չէ։ Սա նշանակում է, որ մարդիկ դադարել են նախկինի պես աչքերը փակ վստահել ու հավատալ իշխանությանը։

Չվստահելու համար քիչ պատճառներ չկան։

Ո՞ւմ է ձեռնտու այն ամենը, ինչ վերջին օրերին տեղի է ունենում առևտրային խոշոր ցանցերից մեկի հետ։

Պատասխանը միանշանակ է, մրցակից մյուս խոշոր առևտրային ցանցերի տերերին, որոնցից մեկն էլ նախկինում՝ թալանչի, հիմա արդեն՝ օրինավոր գործարար Սամվել Ալեքսանյանն է։

Սամվել Ալեքսանյանը նախկինից եկած այն գործարարներից մեկն է, ով իշխանափոխությունից հետո էլ իրեն վատ չի զգում և սերտորեն համագործակցում է իշխանությունների հետ, ֆինանսավորում է իշխանական հիմնադրամներն ու պրոյեկտները։ Զարմանալի չէ, որ նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Սամվել Ալեքսանյանը գողանում է բյուջեի փողերը, իշխանափոխությունից հետո սկսեց համագործակցել նրա հետ։

Սամվել Ալեքսանյանը նախկինի պես վայելում է իշխանության հովանավորությունը։ Ու հիմա ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն արդարացնի խոշոր առևտրային ցանցերից մեկում արված «բացահայտումը», մարդիկ դրան նախկինի նման միանշանակ չեն վերաբերվում։ Դադարել են հավատալ իշխանություններին։

«Մի խոշոր բացահայտում է եղել, հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկեր չի վճարել, երեկ այդ թեմայով մի ռեպորտաժի տակ արված քաղաքացիների մեկնաբանություններն էի կարդում, ու ինչ են մարդիկ մեկնաբանում՝ այս սուպերմարկետին բռնել են, որ մյուսի գործերը լավ գնա։ Ոչ ոք չի ասում, որ դա իրականություն է, ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի։

Եղավ, ձեր ասածն է, հես ա հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար է»,- ժամանակից առաջ ընկնելով՝ ասում է Նիկոլ Փաշինյանը։

Սա նրա կողմից կանխակալ վերաբերմունք է և անմեղության կանխավարկածի խախտում։

Այն, որ հարկերը բոլորը պետք է վճարեն, պետք է վճարեն։ Բայց այս ամենի մեջ միտումնավորությունը մի տեսակ շատ է։

Հայտնաբերված խախտումը կհիմնավորվի՞, թե՞ չի հիմնավորվի, միևնույն է, այն, ինչ տեղի է ունենում առևտրային խոշոր ցանցերից մեկի հետ, լուրջ հարված է լինելու նրա հետագա գործունեությանը։ Վերջինս միանշանակ տուժելու է, եթե նույնիսկ արդեն չի հասցրել տուժել ու վնասներ կրել։

Գուցե անգամ այնպես ստացվի, որ ընկերությունը դադարեցնի հետագա գործունեությունը՝ դաշտը թողնելով նրանց, ում «թաթը» սկսել էր տրորել։

Ավելի ցածր գնային քաղաքականության արդյունքում՝ «Նոր Զովքը» գնալով ավելացնում էր հաճախորդների քանակը։ Այնտեղ էր հասել, որ համարձակվում էր Սիթիների քթի տակ նոր սուպերմարկետներ բացել ու հաջողությամբ մրցակցել նրանց հետ։

Այս ամենը ձեռնտու էր սպառողներին, բայց ոչ Սիթիներին կամ մյուս մրցակիցներին, որոնք հաճախորդներ էին կորցնում։ Հիմա նրանք կրկին մրցակցությունից դուրս են մնում ու կարող են թելադրել իրենց գները։

Մրցակցությունից ու մենաշնորհների վերացումից էին խոսում, այնինչ՝ մենաշնորհները Հայաստանում այսօր էլ ծաղկում են, երբեմն պարզապես դեմքերն են փոխվում կամ չեն էլ փոխվում։

Օլիգարխները շարունակում են սերտաճած մնալ իշխանությանը և վայելել նրա հովանավորությունը։

Մենաշնորհները հաջողությամբ գործում են՝ տարբեր ձևերով իրենց ճանապարհից հեռացնելով մրցակիցներին։ Այդ առումով շատ բան չի փոխվել։ Եվ այն, որ որոշ ոլորտներում ու շուկաներում նոր ընկերություններ են հայտնվել` դա դեռ հիմք չէ մենաշնորհների վերացման կամ հավասար մրցակցության մասին խոսելու համար։ Վաղուց հայտնի բան է, թե այդ շուկաներում ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով են նոր ընկերություններ հայտնվում` մրցակցության իմիտացիա ստեղծելու նպատակով։

Համեմատաբար էժան գնային քաղաքականություն վարող առևտրային ցանցերից մեկում խոշոր խախտում են «բացահայտում», իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ մյուսների մոտ այդպիսի երևույթներ չկան։ Ու քանի որ համագործակցում են իշխանությունների հետ, դրանք չեն բացահայտվում։

Որ այս ամենի մեջ խոշոր առևտրային ցանցերից մեկին վնասելու կամ շուկայից դուրս մղելու միտում կա, վկայում է նաև այն, թե ինչ միջոցներ են կիրառում. Նախ՝ ստուգումից առաջ անջատել են տալիս տեսախցիկները, առգրավում են սերվերները, համակարգչային տեխնիկան՝ զրկելով ընկերությանը հաշվապահությունը վարելու, մատակարարներին վճարելու, վարկային, հարկային ու այլ պարտավորությունները կատարելու, փոխանցումներ իրականացնելու, աշխատողների աշխատավարձը հաշվարկելու ու վճարելու հնարավորությունից։ Ձերբակալում ու կալանավորում են ընկերության ղեկավարներին, ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն ընկերության բնականոն գործունեությունը։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո, երբ Սիթիներում հարկերը թաքցնելու վերաբերյալ միլիարդների բացահայտումներ արվեցին, ոչ մեկը չմտածեց Սամվել Ալեքսանյանին կամ Սիթիների ղեկավարներին կալանավորելու մասին։ Հարցերը հայտնի ու անհայտ ձևերով լուծեցին, որոշ գումարներ էլ փոխանցեցին պետական բյուջե ու գործը փակեցին։

Որ խոշոր առևտրային ցանցում կարող են նաև խախտումներ լինել, կասկածներ չկան։ Խախտումներից ոչ մեկն ապահովագրված չէ և ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ այդպիսիք չկան։ Բայց դա չի նշանակում, թե այնպես պետք է անել, որ դրա գործունեությունը հայտնվի հարցականի տակ։

Դա ո՛չ մրցակցային միջավայրին, ո՛չ սպառողին, և ո՛չ էլ պետությանն է ձեռնտու։ Ձեռնտու է միայն մրցակիցներին, ովքեր մյուսի հաշվին ընդլայնվելու, սպառողներին իրենց գնային քաղաքականությունը պարտադրելու, նրանց ընտրությունից զրկելու հնարավորություն են ստանում։ Այն, ինչ տեղի է ունենում «Նոր Զովքի» հետ կապված՝ ակնհայտորեն միտված է սրան։ Թե ինչ կասեն կամ չեն ասի իրավապահներն ու Պետեկամուտների կոմիտեն, այս ամենից վատ հոտ է գալիս։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>