Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Ինչպես Նիկոլը Էրդողանի «խաթր» Պրահայում հանձնեց Արցախը

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո անընդհատ հանդիպում էր խնդրում Թուրքիայի նախագահ Էրդողանից ու մերժվում: Վերջինս հստակ նախապայման էր առաջ քաշել՝ բավարարել նաև Ադրբեջանի պահանջները, որոնցից մեկը Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելն էր:

Նիկոլը համաձայնեց Էրդողանի նախապայմաններին: Սկզբում եղան հայ-թուրքական շփումներ ներկայացուցիչների միջոցով, ապա տեղի ունեցավ Նիկոլի համար երկար սպասված հանդիպումը Էրդողանի հետ: Պրահայում Էրդողանը «բարի ոստիկանի» դերի մեջ մտավ, որից հետո «չար ոստիկան» Ալիևը դրեց իր պահանջները, այն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ:

Շարլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում Ղարաբաղը Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի մաս: ՀՀ «ժողվարչապետի» հաշվարկն այն էր, որ կարելի է Ղարաբաղը հանձնել ու խաղաղ ապրել: Բացի այդ՝ Ղարաբաղի գնով կարելի է նաև Թուրքիայի հետ քիրվայություն անել՝ «ջհանդամ» թե Ղարաբաղի 120 հազար հայերը կկոտորվեն կամ կլքեն իրեն տները: Ահա այսպիսի հաշվարկներով է առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը Պրահայում ու մինչև հիմա պահում այդ գիծը, որի վերահաստատումը եղավ Մյունխենում:

Ալմաթիի հռչակագրին հղում անելն ու տարածքային ամբողջականության վերաբերյալ հայկական վերապահումները չհիշելը նշանակում էր, որ Փաշինյանն ընդունում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Դա էլ իր հերթին նշանակում էր, որ վերանում է «Լաչինի միջանցք» հասկացությունը, քանզի Նիկոլն այն նույնպես ճանաչեց Ադրբեջանի մաս: Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Ալիևը շրջափակեց Արցախն ու սկսեց պահանջներ դնել «իր» տարածքի վերաբերյալ:

Պրահայում Նիկոլը դելեգիտիմացրեց ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, քանզի եթե Ղարաբաղը նա ճանաչում է Ադրբեջանի մաս, ապա դրանով փակվում է նաև Լաչինի միջանցքի թեման ու ոչ միայն այդ թեման:

Նիկոլի այս զիջողականությունից օգտվելով էլ Ալիևը հիմա հայտարարում է, որ Ղարաբաղի թեման այլևս ոչ մեկի հետ չի քննարկելու, որովհետև դա իր ներքին խնդիրն է: Ադրբեջանի վարչախումբը նաև տարածում է, որ եթե Նիկոլը բարձրացնում է ղաբաղցիների իրավունքների ու անվտանգության հարցերը Ադրբեջանի ենթակայության ներքո, ապա իրենք այդ դեպքում ակտիվորեն կզբաղվեն «Արևմտյան Ադրբեջանով» ու այնտեղից հեռացած ադրբեջանիցների վերաբնակեցման հարցերով: Ու զբազղվում են: Նիկոլի վարքագիծն է նաև պատճառը, որ Ադրբեջանը լկտիացել ու խոսում է Ղարաբաղի վերաինտեգրումից ու ղարաբաղցիներին հրավիրում Բաքու:

Ահա այսպես, Նիկոլը Էրդողանի «խաթր» հանձնեց Ղարաբաղը, որ իբրև թե փրկի 29.800 քառակուսի կիլոմետրը, բայց հարվածի տակ դրեց ամբողջ Հայաստանի գոյությունը:

Դրսի ուժերի շահն այս ամենի մեջ այն է, որ հնարավորություն է ստեղծվում Հարավային Կովկասից հեռացնել Ռուսաստանին ու Իրանի դեմ մեծ ճակատ բացել:

Հայ ժողովուրդը համաձա՞յն է այս հեռանկարի հետ: Նիկոլն իր կաշին փրկելու հարցը լուծել է, իսկ Հայաստանն ու Արցախը լուծե?լ են իրենց գոյության հարցը:

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>