Մեզ թողեցին առանց «մեղրամսի». ԱՄՆ փոխնախագահը բողոքել է ԶԼՄ-ից
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարեց, որ ԶԼՄ-ը, որոնք ագրեսիվ են լուսաբանել նոր վարչակազմի աշխատանքի առաջին շաբաթը, նրան զրկել են «մեղրամսից»: Այս մասին նա ասաց «Rush Limbaugh Show» հաղորդմանը տված հարցազրույցում, հաղորդում է «Politico»-ն:
«Նոր նախագահը ստանձնում է լիազորությունները: Կարծում եմ, նրանք դա մեղրամիս են անվանում, երբ ԶԼՄ-ը, ինչպես և այլոք, նոր վարչակազմին հնարավորություն են տալիս գալ և անել այն ինչ, ինչ նրանք անում են: Եւ, եթե «մեղրամիսն» անգամ եղել է, ապա շատ կարճ: Ես հաստատ չեմ հիշում այն», - ասաց Փենսը:
Վաղ ԱՄՆ նախագահի խորհրդականներից մեկը ԶԼՄ-ին խորհուրդ էր տվել «փակել բերանները»:
Zham.am