90 օր՝ Արցախը շրջափակված է. 90 օր, որոնք հերթական դասն են մեզ համար
90 օր՝ Արցախը շրջափակված է։
90 օր՝ Արցախը փաստացի համակենտրոնացման ճամբարի են վերածել Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։
90 օր՝ մեր եղբայրներն ու քույրերը օնլայն ռեժիմով ենթարկվում են ցեղասպանական գործողության։
90 օր՝ հայ ժողովրդին ու հանրության ճնշող մեսամասնությանը հուզում են այլ հարցեր, որովհետև Հայաստանի ու հայկական աշխարհի օրակարգը շարունակում են թելադրել կապիտուլյանտ դե-ֆակտո իշխանությունները։
90 օր՝ ոչ մի իրական գործողություն։
90 օր, որպեսզի թուրքերը համոզվեն, որ կարող են նույնը կրկնել Հայաստանի այլ հատվածներում։
90 օր՝ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական նոր հարձակում պատրաստելու համար։
90 օր, որոնք հերթական դասն են մեզ համար։
90 օր, որպեսզի նորից համոզվենք, որ միայն սթափ, բայց վճռական քայլերը կարող են փոխել այս ընթացքը։ Առաջին քայլը՝ մեր պետությունը նորից մեզ վերադարձնելով։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից