Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու այրված դի
Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի տներից մեկում դի կա։
Ոստիկանները նշված գյուղի առաջին փողոցի տներից մեկի սենյակում հայտնաբերել են այրված մահճակալ, որտեղ մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 52-ամյա Համլետ Բ․-ի այրված, մոխրացած դին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է մահացածի եղբայրը։

