Գևորգ Պետրոսյանն ազատ արձակվեց
Դիտել նաև
«Հոգևորականների դեմ արշավը նոր թափ ստացավ»․ Գևորգ Ստեփանյան
Գևորգ Պապոյանը անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը
ՔՊ-ի ու Ավինյանի հերթական քայլը՝ ընդդեմ «հպարտ» քաղաքացիների. Գևորգ Ստեփանյան
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Հայ Եկեղեցուն քննադատելու դյուրին ճանապարհը, առնվազն ողջախոհ չէ. Գևորգ Դանիելյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։
Ըստ ոստիկանության՝ Պետրոսյանը չէր ենթարկվել պարեկային ծառայության աշխատակիցների պահանջին:
Zham.am

