Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար

Տարո՛ն, երբ Ալիևը վիրավորում էր Սարգսյանին՝ դառնում էր ծաղրի առարկա, բայց երբ Ալիևը վիրավորում է պարտված Նիկոլին ու պատասխան չի ստանում՝ էլ ավելի ուժեղ դիրքերից է հանդես գալիս. Գագիկ Համբարյան

«Իշխանությունները որոշել էինք պատասխանել Սերժ Սարգսյանին իր գրքի շնորհանդեսին արտահայտած մտքերի համար և Պետրոսի մոտ՝ Հ1 էին գործուղել մի քան տկարամիտների, ովքեր իրենց պրիմիտիվ և մանիպուլյատիվ մտքերով փորձում էին արցախյան հարցի քննարկամ և Ադրբեջանի հետ տարվող քաղաքականության մեջ հավասարություն դնել նախկին և ներկա իշխանությունների միջև…

Երբեք չեմ եղել Սերժ Սարգսյանի կողմնակիցը և ավելին՝ քննադատել եմ նրա թե՛ ներքին., թե՛ արտաքին քաղաքականությունը, բայց ուղղակի անբարոյականություն եմ համարում բոլոր այն քայլերը, երբ փորձ է արվում համեմատել և հավասարություն դնելը նրա և Նիկոլ Անհողի «արցախյան և ադրբեջանական» քաղաքականությունների միջև…

Երեկ, օրինակ՝ Պետրոսի մոտ եկած հայտնի «ֆեյքերի ֆաբրիկայի» գեղցի (գյուղացու հետ չշփոթել) Տարոնը, ով ժամանակին Մելիտոպոլի կեղտոտ փողոցների լուսանկարը դրել էր իր ֆեյսբուքյան էջին և ներկայացնում էր որպես Երևանի Բաղրամյան պողոտա, փորձելով իր ֆյուրեր՝ անողնաշար և կապիտուլյանտ Նիկոլի հասցեին ամենօրյա ռեժիմով Բաքվից հնչող վիրավորանքներին և ծաղրուծանակին Նիկոլի չպատասխանելը և բանակցությունների շարունակելը Բաքվի հետ համեմատել նախկին նախագահի քաղաքականության հետ արտաբերեց.

«Ալիևը բազմիցս վիրավորել է Սերժ Սարգսյանին ևս, անվանել դասալիք, փախնող, 2016-ին ասել, որ վերջինս սուտասան է, կան, չէ՞, փաստեր: Այդ ամենից հետո Սերժ Սարգսյանը ինչո՞ւ է շարունակել բանակցելը, չէ՞ որ իրեն վիրավորել են»… Սա էժանագին և պրիմիտիվ տգետի մանիպուլյացիա է…

Կեղծարար Տարո՛ն, երբ «աբիժեննիկ» Ալիևը Սերժ Սարգսյանին անվանում էր «դասալիք, փախնող կամ սուտասան», ապա Հայաստանից տարբեր, այդ թվում նաև պաշտոնական մակարդակներով ստանում էր պապասխաններ, որոնց չէր կարող էլ արձագանքել և ամենակարևորը, դասալիք Ալիևը, ով արցախյան առաջին պատերազմին Ստամբուլ էր փախչել և հայտնի «Թոփալի» կազինոներում միլիոնավոր դոլարներ էր տանուլ տալիս «դասալքության և փախնելու» մեջ մեղադրո՞ւմ էր պատերազմի ակտիվ մասնակից և հաղթող Սերժ Սարգսյանին… Ո՞վ չգիտի այս փաստերը… Ալիևին այս խոսքերի համար ծաղրում էին նույնիսկ Ադրբեջանում… Կամ, եթե Ալիևն ասում էր, որ Սերժ Սարգսյանը սուտասան է… Հետո՞… Թող «աբիժեննիկ» Ալիևի համար էլ սուտասան լիներ… Ավելի լավ, բայց մենք հաղթողի դիրքերից էինք բանակցում և պարտադրում էինք մեր օրակարգը ու ստիպում Ալիևին բացահայտելու, որ իրեն ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, որի մասին նա հայտարարել է 2016 թ-ին… Ո՞վ այդ մասին չգիտի, այ՛ կեղծարար և թուրք Նիկոլին սպասարկող Տարո՛ն…

Այո՛, նախկինների՝ Տեր-Պետրոսյանի, Քոչրայանի և Սարգսյանի օրոք, մենք եղել ենք հաղթանակած պետություն և Բաքվից հնչող վիրավորանքները մեր ղեկավարների հասցեներին ուղղակի ծիծաղելի վիճակում են դրել հենց Բաքվի բռնապետներին…

Բայց երբ 2020 թ-ի խայտառակ պատերազմից հետո Նիկոլ Անհողի նման թուրքի դեմ ծնկածը որևէ մակարդակով, այդ թվում նաև իր «ֆեյքերի ֆաբրիկայի» չի պատասխանում Հայաստանի և իր հասցեին հնչող խայտառակ վիրավորանքներին ու զառանցում է թուրքին ինչ-որ խաղաղություն պարտադրելու և այդ հիմար օրակարգը առաջ տանելու մասին, ոչ թե վնասում է ինքն իրեն, քանի որ ինքն արդեն իր սիրած «միջազգային հանրության» կողմից ճանաչված է որպես կապիտուլյանտ և հողատու լիդեր, այլև Հայաստանին, որի հետ թուրքը խոսում է այնպես, ինչի մասին չէր երազում 5 տարի առաջ և պարտադրում է իր օրակարգը՝ կամաց-կամաց “մարսելով” Արցախի օկուպացիան և գրավելով Հայաստանի տարածքները…

Դե իսկ մեր վճարած հարկերից ահռելի աշխատավարձ ստացող Պետրոսն էլ իր «նիկոլապաշտպանի» դերը շատ լավ էր տանում՝ որևէ ձևաչափով չհակադարձելով կապիտուլյանտների իշխանության այս պրիմիտիվ զեղծարարի «մկկոցներին»…

Ստախոս Տարո՛ն, ճի՞շտ է, որ հրաժարվել ես երեխայիցդ… Այ՛ գեղցի, դու հլը այդ հարցին պատասխանի…»:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>