«Մեդլայն» ԲԿ-ի տնօրենը եւ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի աշխատակիցը կալանավորել են
«Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը եւ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչը կալանավորվել են։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարիաննա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պահին էլ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը։

