Բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 2 տարեկան երեխայի կյանքը
Դիտել նաև
Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է
Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ
6 տարեկան երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքը տեղի էր ունեցել մարտի 8-ին։ Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմանում, իր 2-ամյա որդին, անզգուշաբար ցած է ընկել ննջասենյակի պատուհանից։

