Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Դիտել նաև
Հաջորդիվ տեղի է ունենալու Մարիամիկի սիրատոչոր հանդիպումը սույն ցեղասպանների աղջկա հետ․ Վահե Սարգսյան
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրվել
«Ուզում են հայի մեջ հավետ սպանել հող ազատագրող հային»․ Վահե Սարգսյան
«Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան
«Այ թե կիմանա իսկական տաքսու դրայվը ոնց է լինում»․ Վահե Սարգսյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չլինի հաջորդ խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաեւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Փոխարենը Արմավիրի մարզում առաջադրվելու է մյուս գեներալ-պատգամավորը` Սեյրան Սարոյանը:
Նրա հեղինակությունը տարբեր հարցումներով ավելի բարձր է: Իսկ թե Մ. Գրիգորյանին որպես փոխհատուցում ի՞նչ է տրվելու, առայժմ հայտնի չէ: Մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանը միայն հայտարարել է, որ կուսակցությունից նեղացածներ չպետք է լինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: