Ուիլ Սմիթը հրապարակել է իր թրեքը՝ հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանի կատարմամբ. Տեսանյութ
Դիտել նաև
Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել
Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ
Ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ. Զառա Արամյան
«Մամ, ինչ սիրուն ես». Էմմին շնորհավորել է մայրիկի ծննդյան 70-ամյակը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթն իր Instagram-ում հրապարակել է «Just a two of us» թրեքը, բաս-թրեքը կատարում է հայ բաս կիթառահար Էլեն Ալավերդյանը։ «Վաու, Էլենը ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես»,-գրել է «Ես լեգենդ եմ» ֆիլմի աստղը։
Լաս Վեգասից 11-ամյա Էլեն Ալավերդյանին ճանաչում են սիրում են. այսքան երիտասարդ տարիքում նա յուրացրել է բաս-կիթառը՝ կատարելով հայտնի ստեղծագործությունների բարդ պարտիաներ: Նա աներևակայելի տաղանդավոր է և ունի հիանալի երաժշտական ճաշակ։
Աղջիկն ունի Instagram-ում հազարավոր բաժանորդներ. նրանց թվում են ոչ միայն լավ երաժշտության սիրահարներ, այլև իրական մասնագետներ, որոնք Էլենի հասցեին չեն խնայում արժանի գովասանքի խոսքեր։
Աղբյուրը՝ style.news.am