Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ մեր թշնամին չդառնա
Դիտել նաև
Արցախում պայթյունի հետևանքով զոհերի մասին մինչև հիմա մի տառ չի ասել. Հրանտ Ավետիսյան
Երկիրն իրականում հանձնող դավաճանների խմբակի համար սա կեղտոտ շահարկումների թեմա է դարձել․ քաղաքագետ
Փաշինյանի քաղաքականության նպատակը ՀՀ-ից ռուսներին դուրս հանելն է. Հրանտ Բագրատյանը հեռակա է մասնակցում հանրահավաքին
Եթե Փաշինյանն ինքնակամ հեռանա, երաշխավորում ենք իր ու իր ընտանիքի անվտանգությունը. Բագրատյան
Հայաստանում ադրբեջանական որևէ անկլավ չկա, Փաշինյանը տեղյակ չէ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
«Իրավունք» թերթը գրում է. «Անգամ Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է եկել այն եզրահանգման, որ չպետք է Ռուսաստանին դարձնել թշնամի:
-Ես ռուսամոլ չեմ, բայց մի բանում համոզված եմ՝ չպետք է շատացնել Հայաստանի թշնամիների թիվը: Եթե Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ապա ամենեւին էլ պարտադիր չէ Ռուսաստանին էլ դարձնել Հայաստանի թշնամի:
Եթե մենք Ռուսաստանին ասում ենք գնա, դառնում է մեր թշնամին: Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ մեր թշնամին չդառնա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում