Ալիևը «լավ ապագա» է խոստանում, Փաշինյանը հայտնում է՝ ինչ է ուզում Ադրբեջանը. Տեսանյութ
Ներսից ու դրսից նորից ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Հայաստանի գլխին նոր պատերազմի սպառնալիք է կախված: «Լայնամասշտաբ պատերազմի վտանգը բարձր է»,- կարդում ենք Freedom House-ի տարեկան զեկույցում: ԱՄՆ հետախուզական ծառայության գլոբալ ռիսկերի մասին տարեկան զեկույցում էլ պնդում կա, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները կշարունակեն լարված մնալ, որովհետև խաղաղության պայմանագիր ու հրադադարի մեխանիզմ չկա, իսկ Ադրբեջանը «պատրաստ է ռազմական ճնշում կիրառել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար»:

