Խաչիկ Մանուկյանը արտագաղթել է` չդիմանալով «նախկին պատգամավոր» մտքին
Դիտել նաև
«ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին
Այս դատավճիռը մարտահրավեր է․ «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ․ Վազգեն Մանուկյան
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, հետագայում ԲՀԿ-ի գիրկը նետված Խաչիկ Մանուկյանը անհաջողության մատնվելուց հետո արտագաղթել է Հայաստանից։ Նա անգամ մտերիմ շրջապատից գաղտնի է պահում, թե որ երկրում է գտնվում, սակայն շարունակում է դժգոհել, թե իր ձախողումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀԿ-ն հարազատ Արագածոտնի մարզում անտեսել էր իրեն եւ ուրիշ ռեյտինգային թեկնածուներ էր առաջադրել։ Հիշեցնենք, որ այս նախկին ազգընտիրը, որը Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատերն է, խորհրդարանում պատսպարված տարիներին ծպտուն անգամ չի հանել եւ երբեւէ չի բարձրացրել իր ընտրողներին հուզող որեւէ հարց»:
Ավելի մանրամասն` «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:

