Արցախում կիրակի օրվա ահաբեկչությունից մոտ մեկ շաբաթ առաջ արտակարգ դեպք է գրանցվել
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախում կիրակի օրվա ահաբեկչությունից մոտ մեկ շաբաթ առաջ արտակարգ դեպք է գրանցվել։ Արցախում խոսում են, որ փետրվարի վերջին Ստեփանակերտի եկեղեցու պատերին գիշերը կանաչ ներկով ինչ-որ մեկը գրառումներ է արել։ Առավոտյան դա հայտնաբերելով՝ իշխանությունները հանձնարարել են արագ «շլիֆովկա» անել պատերը՝ մաքրել գրությունը։
Խոսում են, որ գրառումները ուղղված են եղել նախագահ Արայիկ Հարությունյանին։ Բանն այն է, որ Հարությունյանը հենց այդ եկեղեցու մոտ է սկսել նախընտրական իր խոստումները եւ հետո ընտրվել նախագահ։ Ասում են՝ գրառումներով հիշեցրել են մոռացված խոստումների մասին, բայց թե ինչու եկեղեցու պատերի վրա, արցախցիները չեն կարողանում հասկանալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

