Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Պատերազմ Արցախում
«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում

Աշոտ Արսենյանի ընկերությունը չի հայտնում, թե երբ է Սուրեն Պապիկյանը ամրագրել 412 000 դոլարանոց բնակարանը

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերությունը չի պարզաբանում, թե երբ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամրագրել «Բյուրեղ» բնակելի համալիրում գտնվող թանկարժեք բնակարանը։  Այս մասին գրում է «Հետք»—ը։

«Հետքը» նախորդ շաբաթ գրեց, որ 2022 թ․ հուլիսի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 69 միլիոն դրամով (168 հազար ԱՄՆ դոլար) Երևանում 165 քմ մակերեսով բնակարան է գնել։ Մենք հարց էինք բարձրացրել, թե ինչպես է հնարավոր ներկայում 412 հազար դոլար արժեցող բնակարանը 6 ամիս առաջ 100 միլիոն դրամ պակաս արժեքն ունենա։ Սուրեն Պապիկյանը մեզ առաջարկել էր այդ հարցի պատասխանը ստանալ բնակարանը վաճառող ընկերությունից։

Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը գրավոր հայտնել է, որ «հնարավոր գնորդները կարող են բնակարանի ամրագրումն իրականացնել դեռևս մինչև շինարարության սկսելը։ Ամրագրումից մինչև գնման իրավունքի վաճառքի գործարքի իրականցման պահը կարող է անցնել տևական ժամանակ (դա ենթադրում է ընկերության կողմից համապատասխան թույլտվությունների ստացումը, կադաստրում իրավունքի գրանցման ընթացակարգ և այլն)»։

Թեև մենք մեր հարցերը «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության տնօրենին ուղղել էինք կոնկրետ Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի «Դ» մասնաշենքում գտնվող բնակարանի գնման գործարքի վերաբերյալ, կառուցապատող ընկերության տնօրենը անորոշ և ընդհանրական ձևակերպումներով պատասխան էր ուղարկել։

Այդուհանդերձ մենք ևս մի քանի հարց ուղղեցինք «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին, որոնցից գլխավորը հետևյալն էր․ «Ե՞րբ է տեղի ունեցել Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի համալիրի «Դ» մասնաշենքի 94 նախագծային բնակարանի ամրագրումը»։ Տրամադրել պատասխանը հավաստող փաստաթուղթ, տեղեկանք, գրություն, որը լրացուցիչ ստուգման կարիք չի ունենա»։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը մեր այս հարցին փաստացի չի պատասխանել։

«Անդրադառնալով ամրագրումը հավաստող փաստաթղթերի տրամադրմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ ամրագրման որևէ կարգ սահմանված չէ, ամրագրումն իրականացվել է կառուցապատող «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության ներքին շրջանառության փաստաթղթերով»,- մեզ ուղղված պատասխանում գրել է ըկերության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։

Ավելին, արբանյակից արված լուսանկարներն էլ փաստում են, որ պաշտպանության նախարարի կողմից բնակարանի գնման գործարքի ժամանակ «Բյուրեղ» բնակելի համալիրի մասնաշենքերից «Դ» մասնաշենքը ամբողջությամբ կանգուն է եղել։ Google Earth ծրագրում առկա արբանյակային լուսանկարներից մեկը արվել է 2022 թ․ օգոստոսի 17-ին, որտեղ երևում է շինարարության ընթացքը, իսկ բնակարանի վաճառքի գործարքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ 20 օր առաջ։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>