Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքը ոստիկանությունը ցրել է գիշերը ուժի կիրառմամբ, մասնակիցների բերման ենթարկելով. Տեսանյութ
Դիտել նաև
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին
Վրաստանը մարել է ՀՀ-ի, ՌԴ-ի և այլ երկրների նկատմամբ երկարամյա պարտքը
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի մաքսային ծառայությունը հերքել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններում խափանումների մասին լուրերը
Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ցույցը ցրելու համար:
Հավաքվածները բողոքում են «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունման դեմ։ Ավելի վաղ հատուկ ջոկատայինները մի քանի անգամ արցունքաբեր գազ էին կիրառել։
Հայտնի է առնվազն 6 ձերբակալվածների մասին, որոնց թվում է ընդդիմադիր «Ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։
Վրաստանում անկարգությունները, ինչպես ԱՄՆ-ում, մեկնաբանել են նաև ԵՄ-ում. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Օտարերկրյա գործակալների մասին օրենքը (գրեթե ամբողջությամբ «արտագրված» ամերիկյանից), որը բողոքի ցույցեր է առաջացրել Թբիլիսիում, անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ և հակասում է Եվրամիությանն անդամակցելու:
Zham.am

