Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Նշվում է, որ խորհրդարանում այսօր քվեարկվել է միայն առաջին տարբերակը՝ «Օտերկրյա ազդեցության թափանցիկության մասին», «կողմ» է քվեարկել 76, դեմ՝ 13 պատգամավոր։
Երկրորդ տարբերակի քվեարկությունը, որը կոչվում է «օտարերկրյա գործակալների գրանցման մասին», կկայանա հինգշաբթի։
Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքում ընդդիմադիր պատգամավորների, դրսում բողոքի ցույցերի ֆոնին։ Ռուսթավելի պողոտան փակել են ցուցարարները, որոնք ասում են, որ վրացական իշխանությունները «գնում են ռուսական ճանապարհով»։
ԱՄՆ դեսպանատունն արտակարգ հայտարարություն է տարածել՝ հայտարարելով «վրացական ժողովրդավարության համար սեւ օրվա» մասին։ Խորհրդարանի դիմաց ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների ուղղությամբ։