Մարտի 8-ին ընդառաջ ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 60 հազար դրամով
Կանանց տոնի առիթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 60 հազար դրամի չափով պարգեւատրել է ԱԺ կին պատգամավորներին եւ աշխատակիցներին։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ.ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը» նշված է ԱԺ նախագահի կարգադրությունում:
Տեղեկացանք, որ ընդդիմադիր կանանց ԱԺ նախագահությունն չի շրջանցել։