Ռուբիկ Աբրահամյանն ազատվեց մարզպետի պաշտոնից¸ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը
Այսօր կառավարության նիստում որոշվեց Ռուբիկ Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցեց, որ առաջարկվում է Արամայիս Գրիգորյանին նշանակել Արարատի մարզպետ: Առաջարկը միաձայն հաստատվեց: