ԱՄՆ Կոնգրեսը դիմել է Թրամփին՝ Եմենից զորքերը դուրս բերելու պահանջով
ԱՄՆ Կոնգրեսը դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով դուրս բերել ամերիկյան զորքերը Եմենից: Ինչպես տեղեկացնում է «Известия.ru»-ն, այդ հարցի վերաբերյալ կոնգրեսականները համապատասխան բանաձև են ընդունել:
«Կոնգրեսը որոշել է, որ նախագահը պետք է դուրս բերի ԱՄՆ զինված ուժերը Յեմենի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողութուններից», - ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ:
Ըստ բանաձևի՝ ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիիայի կոալիցիային, ինչի արդյունքում ներգրավվել է ռազմական գործողություններում առանց Կոնգրեսի համաձայնության:
«Նման իրավիճակն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը», - ասված է հայտարարության մեջ:
Zham.am