Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար

Մեր և իշխանության հակադրությունը պայմանավորված է ոչ թե անձնական հակակրանքով, այլ ՀՀ-ի, Արցախի և Սփյուռքի ներկային ու ապագային վերաբերող տեսլականներով. Սաղաթելյան. Տեսանյութ

Փետրվարի 3-ին Նոր Ջուղայում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 133-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությունը, որին ներկա էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քեչեճյանը, շրջանի Հայ Դատի հանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միությունների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրավիրյալներ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

 Գերաշնորհ սրբազան հայր, ազգային իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր մենք Նոր Ջուղայում նշում ենք ՀՅԴ հիմնադրման 133-րդ ամյակը։ 1890 թվականին հիմք դրվեց մի կազմակերպության, որին վճռորոշ դեր էր վիճակված կատարել հայ ժողովրդի պատմության մեջ։ Դաշնակցության պատմությունը անհնար է տարանջատել մեր ժողովրդի պատմությունից։ Պայքարի ու անմնացորդ նվիրումի 100 եւ 33 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել Հայաստանի ու հայության ազատագրության դատին ծառայելու իր առաքելությանը։

Երկար կարելի էր խոսել մեր անցած պատմության, մեր ձեռքբերումների, հայ ժողովրդի կյանքում ՀՅԴ ունեցած դերակատարության մասին։ Սակայն այսօր մեր ժողովուրդը, որին մենք միաձուլել ենք սեփական ճակատագիրը, դիմագրավում է ծանր մարտահրավերների։ Մեր հայերնիքը, որի ազատագրության դատին ծառայելու երդում ենք տվել մենք, ենթարկվում է թշնամական հարձակումների։ Այս ծանր մարտահրավերների պայմաններում մեզ անհրաժեշտ է հույս և ուժ։ Անհրաժեշտ է, որ միասնական կամքով մենք վերահաստատենք ՀՅԴ ծրագրում և կանոնագրում ամրագրված աժքներին և սկզբունքներին մեր հավատարմությունը։ Ուստի սիրելի հայրենակիցներ, ես այսօր ցանկանում եմ խոսել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակից և մեր անելիքներից։

Սիրելի հայրենակիցներ,

2020 թ․ պատերազմից հետո փոխվել է տրամաբանությունը, որով մինչև այդ, շուրջ 30 տարի ապրել և արարել է մեր ժողովուրդը։ Մինչև 2020 թ․ մենք թշնամուն հաղթած, ազգային արժանապատվությունը վերականգնած, անցյալ ունեցող, բայց վստահ ապագային նայող ժողովուրդ էինք, որ աշխարհին էինք ներկայանում զույգ հայկական պետություններով և մեզ մի քայլ ավելի մոտ էինք զգում մեր համազգային երազանքների իրականացմանը։ Հայաստանում թշնամական ուժերի շահերը սպասարկողների իշխանության գալով փոխվեց մեր ճակատագիրը, մեր երկրի դարպասները թշնամու առջև լայն բացվեցին հենց երկրի ներսից և շատ կարճ ժամանակահտավածում մենք հաղթանակած, սեփական անվտանգությունը պաշտպանել կորղացող պետությունից վերածվեցինք պարտված երկրի։

Ծանր պարտությունից հետո մեր թշնամիներն ավելի սանձարձակ դարձան, նրանց պահանջները գնալով ավելանում են, իսկ մեր դիմադրողականությունը հետևողաբար թուլացվում է Հայաստանում իշխանությունը զավթածների կողմից։ Եվ այսօր մենք եկել հասել ենք մի հանգրվանի, որտեղ ծանր և ճակատագրական ընտրույթուն պետք է կատարենք։ Մենք պետք է ընտրենք պետությունից հրաժարվելու, կամ ամեն գնով մեր այդքան երազած պետականությունը պահպանելու, հայրենիքը վաճառելու, կամ այն ունենալու բախտին արժանանլու, ծնկած ապրելու, կամ ոտքի կանգնելու, հանձնվելու կամ պայքարելու միջև։ Եվ հենց այստեղ է Դաշնակցության և օրվա իշխանության հակադրության բուն պատճառն ու էությունը։ Մեր և Հայաստանում այսօր իշխանության գտնվողների հակադրությունը պայմանավորված է ոչ թե անձնական հակակրանքով, այլ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Սփյուռքի ներկային ու ապագային վերաբերող տեսլականներով:

Ըստ էություան սա պայքար է երկու տեսակների միջև. մարդկանց ովքեր ուզում են մնալ հայ, ունենալ պետություն, հայրենիք, ապրել արժանապատիվ և մարդկանց, ովքեր առանց դրա էլ յոլա կգնան: Եվ այստեղ մենք գտնվում ենք պայքարի տարբեր բարիկադներում։ Սիրելի հայրենակիցներ, մեր թշնամիները մեզ առաջարկում են հանձնվել իրենց գթասրտությանը, մեր ճակատագիրը դնել մեզ ցեղասպանած պետությունների սեղանին և հրաժարվել մեր երազանքներից։ Հայաստանում իշանության գտնվողները մեզ համոզում են, որ միայն թշնամական այս կամքը կատարելով է հնարավոր շարունակել գոյությունը։ Եվ հենց այստեղ է, որ բոլորի հայացքը հառում է մեզ՝ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում ապրող հայերիս։ Մենք է, որ պետք է պատասխանենք, արդյոք պատրաստվում ենք հանձնվել թշնամիների գթասրտությանը, թե ուժ ենք գտնում շարունակելու մեր արդար պայքարը: Նախքան այս հարցին պատասխանելը սակայն շատ կարևոր եմ համարում անդրաառնալ երկու հանգամանքի. Մեզ կենասական զիջումներ պարտադրելու համար մեր թշնամիները համոզում են, որ մենք սպառել ենք մեր բոլոր ուժերը, որ չունենք այլևս որևէ ուժ և հնարավորություն ինքներս մեզ պաշտպանելու համար։

Սիրելի հայրենակիցներ, բոլոր այդպես ասողները ստում են։ Մեր համազգային կարևորագույն ուժը մշտապես եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ապահավման մեջ։ Այն ժամանակ երբ մենք կարողացել ենք ապահովել այս եռամիասնությունը, ստացել ենք ուժ դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։ Երբ թշնամիներին հաջողվել է պառակտել մեզ, մեզ զրկել մեր ուժի աղբյուրից, մենք նահանջել և ընկրկել ենք։ Ուրեմն մեր ուժի աղբյուրը պարզ է, դա մեր միասնականությունն է։ Միասնականություն ոչ թե անձերի, այլ հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ։ Արցախում այսօր 120000 մարդ չի հանձնվում և շարունակում է պայքարը, դա հսկայական ուժի աղբյուր է: Հայաստանում միլիոնավոր մարդիկ դեմ են Արցախի հանձնմանը, իսկ տասնյակ հազարավորները դուրս են գալիս փողոցներ և հրապարակներ իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար։

Սա ևս ուժի հսկայական աղբյուր է։ Եվ վերջապես սփյուռքում հազարավոր հայեր ամեն կերպ իրենց զորակցությունն են հայտնում մայր հայրենիքին, պատրաստ են անել ամեն ինչ անհնարին թվացողը հնարավոր դարձնելու համար։ Սա ուժի ևս մեկ աղբյուր է։ Մեկտեղելով մեր ուժերը մենք ոչ միայն կարող ենք դիմագրավել թշնամական հարվածներին, այլև կարող ենք նորից վերածնվել, ինչպես դա արել ենք մեր հազարամյակներ ձգվող պատմության ընթացքւոմ բազմաթիվ անգամներ։ Երկրորդ հանգամանքը, որին ևս ցանկանում եմ անդրադառանալ մեր մենակ չլինելու փաստն է։ Այստեղ էլ թշնամական ուժերը դարձյալ փորձում են մեզ համոզել, որ մենք մենակ ենք հսկայական ուժերի դեմ, որ չունենք դաշնակիցներ։ Նրանք այս հարցում ևս ստում են։

Տարածաշրջանն ապակայունացնող պետությունները և ուժերը այս պատերազմը միայն Հայաստանի դեմ չէ, որ վարում են։ Իրականում մենք մասն ենք ավելի մեծ կռվի, արժեքային ավելի մեծ բախման։ Սա բախում է ինքնությունը պահպանել ցանկացողների և ցանկացած յուրահատկություն ոչնչացողների, հավաքականությունը պաշտպանողների և անհատին կուռք դարձնողների միջև։ Այս բախման մեջ մենք միայնակ չենք, մենք ունենք դաշնակիցներ որոնց հետ մեր ստրատեգիական շահերը համընկնում են և որոնց հետ համագործակցության լայն դաշտ ունենք։ Ասվածիս վկայությունն է հատկապես վերջին տարիներին Իրանի Իսլամական հանրապետության հայտարարությունները և գործողությունները, որոնք միանշնական դրական և կարևոր ազդեցություն են ունեցել տարածաշրջանն ապակայունացնել փորձող ուժերի զսպան գործում։

Հետևապես վերականգնելով մեր ուժի աղբյուրը, ամրապնդելով մեր հարաբերությունները դաշնակիցների հետ մենք կարող ենք ոչ միայն դիմագրավել թշնամիներին, այլև արժեքավոր դերակատարություն ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության հաստատման գործում։ Ուրեմն ուժեղ և միասնական հայ ժողովուրդ ունենալով շահագրգռված են Հայաստանի բոլոր դաշնակիցները, թույլ, պարտված և ամբողջությամբ կախման մեջ գտնվող Հայաստան ցանկանում են տեսնել մեր թշնամիները։ Եվ հենց այստեղ է, որ մենք պետք է կատարենք մեր բախտորոշ ընտրությունը։ Սիրելի հայրենակիցներ, աշխարհում հեշտ ճանապարհներ և կախարդական փայտիկներ խոստացող պոպուլիստների հաղթարշավ է։ Բայց որքան էլ գայթակղիչ լինի այդ ճանապարհը, ես չեմ կարող ազնիվ չլինել ձեր հետ։ Մենք հեշտ լուծումներ չունենք, մեզ հեշտ ճանապարհներ չեն սպասվում։

Ցանկացած ընտրության դեպքում մենք ծանր գին ենք վճարելու։ Մի դեպքում մեզ սպասվում է Արցախի հայաթափում և Հայաստանի պետականության կորստի իրական վտանգ, մյուս դեպքում՝ դժվարին և արժանապատիվ պայքար, որը պետք է ապահովի մեր ազգի հարատևությունը։ Եվ հենց այստեղ է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցույունը, կրկին, ինչպես շատ անգամներ, պետք է ունենա իր վճռորոշ դերակատարությունը։ Եթե մեր ժողովուրդը հուսահատվում և տատանվում է, ուրեմն մենք պետք է լույսի և հույսի ճրագ դառնանք նրա համար։ Եթե մեր ժողովուրդը նետվում է մարտի, ուրեմն մենք պետք է լինենք նրա առաջնորդողը։ Եթե մեր ժողովուրդը շարժվում է դեպի անդունդ, ուրեմն մենք պետք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը։ Հենց սա է եղել մեր պատմական առաքելությունը, սա է մեր խնդիրը նաև այսօր։ Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։ Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։

Մտածում են, որ այս ամենը մեծ տերությունների խաղ է, որի վրա ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպես չէ: Մենք պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը և մենք ժողովրդին պետք է առաջարկենք այդ գործիքակազմը։ Մենք Արցախում Հայաստանում Սփյուռքում ավելի լայն թափով նոր մոտեցումներով պետք է շարունակենք աշխատանքը մեր հայրենակիցների հետ, բացատրենք սպասվող վտանգների մասշտաբները։ Հայ ժողովուրդը, Հայաստանը և ՀՀ իշխանությունները նույնը չեն, ՀՀ իշխանությունները Հայաստան չեն, հետևաբար Հայաստանից պետք չէ հիասթափվել, հայրենիքը բոլորի կարիքն ունի։ Ուստի Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու և Հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի հանուն Արցախի, հանուն Հայաստանի։ ԵՎ չնայած աղետալի պարտությանը, մեծ կորուստներին և ցավին, միևնույն է, սիրելի հայրենակիցներ, վերջին ամիսներին լինելով Հայաստանում, Արցախում, Սփյուռքի տարբեր համայնքներում, վստահաբար կարող եմ ասել․ մեր բազմաթիվ հայրենակիցների աչքերի մեջ ես տեսել եմ պայքարի կրակ, հաղթանակի ոգի և սեփական ճակատագիրը կռվով որոշելու կամք։ Հենց այդ կամքն ու ոգին էլ պետք է առաջիկայում դառնան մեր ժողովրդի շարժիչ ուժը։

Դաշնակցությունը հարատև պայքարի կուսակցություն է։ Դաշնակցականները պայքարի համար զինվորագրված և պայքարով ապրող տեսակ են։

Մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը՝ ի բարօրություն և ի պաշտպանություն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի։

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը, կեցցե՛ Հայ ժողովուրդը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>