«Լաչինի միջանցքը պետք է բաց լինի». ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական
ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի բնակիչների տեղաշարժի համար:
«Մենք ընդունում ենք, որ անվտանգության հարցեր գոյություն ունեն, սակայն անհրաժեշտ ապրանքներն ու քաղաքացիական բեռները պետք է տեղափոխվեն և հասանելի լինեն Արցախի բնակչության համար: Մեր վերջնանպատակն ու խնդիրը ադրբեջանցիների և հայերի տանջանքներին վերջ դնելն է, ինչպես նաև՝ այս երկու ժողովուրդների խաղաղ համակեցությունը»,-ընդգծել է նա: