Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավ-արևելյան ափերի մոտ 4,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների և բնական աղետների դեմ պայքարի ու կանխարգելման (AFAD) կառավարման մարմինը:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Հաթայի նահանգում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5,39կմ խորության վրա: Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

