Պետքարտուղարության աղբյուրը ողջունել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփումները
Պետքարտուղարությունը ողջունել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ շփումները։ «Մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների համագործակցությունը»։ Այս մասին TURAN գործակալությանը հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կկարողանան նաեւ հետագայում պահպանել հաղորդակցության արդյունավետ ուղիները», - ասել է նույն աղբյուրը եւ հավելել. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը վճռորոշ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»։