Դանակահարություն Փարաքար գյուղի Երևանյան փողոցում
Դիտել նաև
Գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել, որը շարունակվել է Աբովյան քաղաքում․ մանրամասներ
36-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը
Դանակահարություն՝ Արզականում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղաների կյանքի համար
Երևանում երգչին դանակահարել և հափշտակել են նրա մոտ եղած պայուսակը
Երևանում 15-ամյա պատանին դանակով հարվածել է 16-ամյա եղբորը
Փետրվարի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24 և 18 տարեկան երկու երիտասարդ, որի ընթացքում 18-ամյա փարաքարցին կտրող-ծակող գործիքով խփել էր 24-ամյա համագյուղացու որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա տեղափոխվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

