Հունիսին Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպում
Դիտել նաև
Հայաստանից Սոչի մեկնած 200 երիտասարդներ կմասնակցեն Երիտասարդության համաշխարհային փառատոնին
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները
Սոչիում հզոր փոթորիկ է մոլեգնում
Սոչիի հայտարարությամբ հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը․ ԱԳՆ պարզաբանում
Ինչո՞ւ Սոչիում եռակողմ հանդիպման օրը սփյուռքահայերը մնացին կեսճանապարհին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռուսաստանի և Տաջիկստանի միջև բիզնես և ներդրումային գործընկերություն» միջտարածաշրջանային համագործակցության իններորդ համաժողովի ժամանակ հայտարարել է հունիսին Սոչիում ԱՊՀ երկրների նախարարների հանդիպման և այլ ֆորումների մասին։ Նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կանցկացնենք ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը, «Եվրասիան մեր տունն է» համագործակցության նախագծերի միջազգային ցուցահանդեսը»,-ասել է Միշուստինը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանը կամրապնդի հարաբերությունները բոլորի հետ, ովքեր պատրաստ են միասին աշխատել։ Միշուստինն ասել է, որ Ռուսաստանը կարող է նոր նախագծեր սկսել և ընդլայնել առևտրային կապերը: