Ալիևը Ֆրանսիային մեղադրել է գաղութատիրության մեջ և կոչ արել ներողություն խնդրել «գաղութատիրական հանցագործությունների համար»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի կոչ է արել «ներողություն խնդրել գաղութատիրական հանցագործությունների համար»:
«Չմիացած երկրների շարժումը մշտապես վճռորոշ կերպով աջակցել է Մայոտա կղզու նկատմամբ Կոմորյան կղզիների Միության անվիճելի ինքնիշխանությանը, որն այսօր էլ Ֆրանսիայի գաղութատիրության տակ է գտնվում: Կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովային տարածքների ու համայնքների մյուս ժողովուրդների իրավունքները»,-ասաց Ալիևը միջոցառմանը։
Նա նաև «ֆրանսիական գաղութատիրության զզվելի մնացորդներ» է անվանել Եվրոպայից դուրս Ֆրանսիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Ինչպես նաև կոչ է արել Ֆրանսիային ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձնել «գաղութատիրական անցյալի, Չմիացած երկրների շարժման՝ Աֆրիկայում, հարավարևելյան Ասիայում և այլ տարածաշրջաններում գտնվող անդամ-երկրների դեմ ուղղված արյունալի գաղութատիրական հանցագործությունների, ցեղասպան գործողությունների համար»:
Zham.am