Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ

«Կրակոցից չեմ վախենում, շարունակելու եմ աշխատել այգում». հակառակորդը 2 օր կրակել է Բերդաշենի այգիների ուղղությամբ

Սլավիկ Վարդանյանը երեկ՝ մարտի 1–ին, նռան այգում տրակտորով աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական դիրքերից կրակել են այգու ուղղությամբ։ Առաջին կրակոցի ժամանակ Սլավիկն ուշադրություն չի դարձրել, րոպեներ անց, սակայն, երբ հակառակորդը շարունակել է կրակել, նա ռուս խաղաղապահներին է տեղեկացրել, որից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։

«Երեկ այգում մենակ ես չէի աշխատում, էլի աշխատողներ կային, մի էքսկավատոր էլ էր աշխատում, էդ դեպքից հետո տեխնիկան դադարեց աշխատել, բայց մարդիկ շարունակեցին իրենց գործն անել։ Ռուսները գնացել էին պերեգովորի, հետո մեզ ասացին, որ էսօր տեխնիկան չաշխատեցնենք։ Ես վաղն էլ եմ գնալու աշխատեմ, ի՞նչ է՝ պետք է վախենամ ու չաշխատեմ։ Բա ո՞ր ես չաշխատեմ, իմ երեխեքին ո՞վ է պահելու։ Ես ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ մեկից օգնություն չեմ խնդրում, ինքս կաշխատեմ ու կվաստակեմ իմ եկամուտը։ Մենք կրակելուց չենք վախենում, վաղն էլ գնալու եմ ու գործս շարունակեմ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սլավիկ Վարդանյանը։

Բերդաշենի ղեկավար Գեորգի Պողոսյանի խոսքով՝ 44–օրյա պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ հակառակորդը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակել է գյուղի վարչական տարածքի ուղղությամբ։ Ադրբեջանական դիրքերից Բերդաշենի ուղղությամբ կրակել են նաեւ փետրվարի 28–ին։ Այդ օրն էլ մեկ այլ տղամարդ էր «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում տրակտորով խաղողի այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարում, երբ հակառակորդը հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից սկսել էր կրակել եւ նա ստիպված դադարեցրել էր գյուղատնտեսական աշխատանքները:

Ադրբեջանը պատերազմին հաջորդող երկու տարում գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների շրջանում կրակում էր այգիներում, դաշտերում աշխատող տեխնիկայի ուղղությամբ։ Օրինակ՝ 2022 թվականի մարտի 19–ին, ադրբեջանական կրակոցների հետեւանքով վնասվել էր Նախիջեւանիկ գյուղում աշխատանքներ կատարող տրակտորը։ Նրանք նաեւ նամազ էին հնչեցնում։ Օրինակ, Խրամորթի ուղղությամբ նախ կրակում, հետո էլ նամազ էին միացնում, որ դաշտերում ու այգիներում աշխատող մարդիկ դադարեցնեն իրենց աշխատանքները։ Բերդաշեն համայնքի տարածքում այսօր կրակոցներ չեն արձակվել։ Համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանն ասաց, որ հակառակորդի դիրքերը շատ մոտ են գյուղին, տեղ կա հեռավարությունը 50 մետր է։ Պողոսյանը պատմեց, որ առաջին օրը, երբ հակառակորդը կրակել է խաղողի այգու ուղղությամբ, այդ ժամանակ ռուս խաղաղապահներից ներկայացուցիչ չի եղել տարածքում։ Այդ միջադեպից հետո գյուղացիներն արդեն ռուս խաղաղապահների ներկայությամբ են շարունակել աշխատել, բայց անգամ նրանց ներկայությունը հակառակորդին չի զսպել։ «Ռուսներին ասել են, որ տեխնիկան հանեն ու չաշխատեն։ Սեզոնային աշխատանքի ակտիվ շրջանն է, պարզ է՝ նպատակը վախեցնելն է, որ չաշխատեն, բայց կարող եմ ասել՝ այնպես չի, որ աշխատանքներն ամբողջությամբ դադարեցված են, մարդիկ շարունակում են աշխատել։

Ինչքան էլ փորձեն խանգարել, մեկ է՝ աշխատելու են մարդիկ»,– ասաց Գեորգի Պողոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը փետրվարի 28–ին եւ մարտի 1–ին, Բերդաշեն համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ կրակահերթեր է արձակելու տրակտորների ուղղությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել են աշխատանքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>